ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հյուսիսայինն ու իր թեմաները

Հյուսիսայինն ու իր թեմաները
10.06.2008 | 00:00

Չնայած սաստիկ քամուն և ապա անձրևին` երեկ Հյուսիսային պողոտայում զբոսնող քաղաքացիները կրկին ակտիվ էին և հիմնականում երեք լուր կամ թեմա էին քննարկում: Առաջինի համար բոլորը շատ ուրախ էին. Արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սէֆիլյանը վերջապես ազատ էր արձակվել և չնայած որոշել էր այսօր այցելել Հյուսիսայինում զբոսնողներին, նախ և առաջ Եռաբլուրի հացադուլավորներին տեսակցեց, սակայն դժգոհ մարդ չկար: «Դե, բան չկա, մենք էլ վաղը ճակատը կպաչենք»,-որոշեցին ներկաներն ու սահուն ձևով անցան մնացած երկու թեմային: Երկրորդ թեման ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այցն էր Ֆրանսիա: «Անհամբեր սպասում ենք որոշ թերթերի հրատարակմանը, որ տեսնենք` էս անգա՞մ ում է Լևոնը Հայաստանը բիրիքով ծախելու և ո՞ր «օրդենի օբրյադով»»,- զրուցում էին կանայք ու ծիծաղում: Իսկ ահա քննարկվող երրորդ հարցը, ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի խոսքերով` «հանգիստ կարելի է օրվա խայտառակություն խորագրի տակ օրվա մամուլում տպել», վերաբերում էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցածին: Այստեղ փակ նիստում մեղադրող կողմը պահանջեց 4 տարվա ազատազրկում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանի, 3 տարվա ազատազրկում` ազատամարտիկ Աշոտ Զաքարյանի եւ 2,5 տարվա ազատազրկում` Շոթա Սաղաթելյանի համար, ովքեր բոլորն էլ մեղադրվում են նախագահական ընտրությունների օրը ընտրական հանձնաժողովի աշխատանքները, իբր, խոչընդոտելու մեջ:

Ի դեպ, ներկաների վկայությամբ, դատավարությանը ներկա գտնվել ցանկացող անձանց ու լրագրողներին բավականին կոպիտ են դուրս բերել նիստերի դահլիճից` դռնփակ նիստն ապահովելու համար, այնուհետ միայն տեղեկացրել են, որ դատավճիռը կհրապարակվի հունիսի 13¬ին, ժամը 11-ին: «Ժամանակին, երբ Տրոյկան մարդկանց դատում էր ու սիբիրները քշում, գոնե ձևի համար համ խելքը գլխին ցուցմունք տվող էր ապահովում, համ` լիքը դահլիճ, որտեղ բոլորը «տեսնում ու համոզվում էին` «հանցագործը» ժողովրդի թշնամի է»: Իսկ ահա ազատ-անկախ Հայաստանում, առանց ցուցմունքի ու վկաների, դռնփակ նիստ են անում ու մարդ են դատում: «Իշխանություններին շնորհավորում ենք այս առիթով»,- հեգնեց Արմեն Խաչատրյանը:

Գ.Ս.

Դիտվել է՝ 5018

Մեկնաբանություններ