Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Որտե՞ղ և ի՞նչ պայմանով է լինելու Փաշինյան Նիկոլի հանգրվանը

Որտե՞ղ և ի՞նչ պայմանով է լինելու Փաշինյան Նիկոլի հանգրվանը
23.08.2024 | 15:10

Ռուսաստանը ցանկանում է ունենալ «Զանգեզուրի միջանցք» իր ուժերի վերահսկողության ներքո:

Հավաքական Արևմուտքն անտարբեր է «Զանգեզուրի միջանցքի» հանդեպ, սակայն, վերջինիս լինելու պարագայում, դեմ է, որ այն վերահսկվի Ռուսաստանի կողմից:

Ադրբեջանն ու Թուրքիան ամեն գնով ցանկանում են ունենալ «Զանգեզուրի միջանցք», ընդ որում, Ադրբեջանը «միջանցքի» վերահսկողության համար նախապատվությունը տալիս է Ռուսաստանին:

Իրանն առայժմ կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»:

Իսկ ի՞նչ է ցանկանում «Զանգեզուրի միջանցքի» դե յուրե սեփականատեր Հայաստանը:

ՈՒրեմն, անցյալ դարի 30-40-ական թվականներին Չեխոսլովակիայի ԱԳ նախարար, այնուհետև նախագահն էր Էդվարդ Բենեշը: Վերջինս պետության ղեկին էր ամենախառը ժամանակներում: Որպեսզի պահպանի իր իշխանությունը Բենեշը «համագործակցում» էր այդ տարիների, առանց բացառության, բոլոր գերտերությունների` ԱՄՆ-ի, Անգլիայի, Գերմանիայի, ԽՍՀՄ-ի հետ: Մի խոսքով, Չեմբեռլենից հետո զանգահարում էր Հիտլերին, Հիտլերից հետո Ստալինին, Ստալինից հետո Ռուզվելտին և այսպես շարունակ: Իշխանության ղեկին մնալու համար Էդվարդ Բենեշը Գերմանիային հանձնեց Չեխոսլովակիայի Սուդետի մարզի զգալի հատվածը:

Ամեն դեպքում, Բենեշին ոչինչ չփրկեց: Գերմանիան օկուպացրեց, այնուհետև ԽՍՀՄ-ը շուրջ 45 տարով «ազատագրեց» Չեխոսլովակիան: Բենեշը մնաց «խաղից դուրս», իսկ «խաղից դուրս»-ի աշխարհագրական տեղանքը Լոնդոնն էր:

Այսպես է լինում, երբ պետության ղեկավարը հանուն սեփական իշխանության երկարաձգման պետությունը համաշխարհային «խաչմերուկ է» դարձնում: Սկզբից պետությունն օկուպացնում են, այնուհետև` մի քանի տասնյակ տարով «ազատագրում»:

Էդվարդ Բենեշը հանգրվանել էր Լոնդոնում պայմանով, որ այլևս քաղաքականությամբ չի զբաղվելու:

Որտե՞ղ և ի՞նչ պայմանով է լինելու Փաշինյան Նիկոլի հանգրվանը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1890

Մեկնաբանություններ