Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները

Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները
18.07.2024 | 22:38

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը Լոնդոնում հանդիպել է Փաշինյանին ու Ալիևին: Առանձին-առանձին (ընդհանուր խոսելու բան այլևս չկա, քանզի Արցախի հարցերը «լուծվել» են):

«Առանձին, բայց լավ հանդիպումներ էին»,- «Ազատությանն» ասել է դիվանագետներից մեկը։

Նախկինում էլ էր Միշելը «լավ հանդիպումներ» ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ: Հատկապես «լավ» էր անցել այդ հանդիպումը 2022-ի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, որտեղ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Այդ հանդիպումից հետո Արցախը շրջափակվեց, ապա՝ հայաթափվեց:

Շարլ Միշելը (Միշել որ ասում ենք, Մակրոնը հետն է), Ալիևը, Փաշինյանն Արցախի հայաթափման գլխավոր դերակատարներն են (պաշտոնական Վաշինգտոնը վարագույրի հետևում էր ռեժիսորություն անում):

Մշտաժպիտ Շարլ Միշելը պետք է իմանա, որ իր ճերմակ վերնաշապկի վրա 2023-ի սեպտեմբերին արցախցիների թափած արյան հետքեր կան, որ իր ձեռքերն արյան մեջ են, և որ ինքն «Արցախի էթնիկ հայերի» բռնի տեղահանման ճարտարապետներից է:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 5126

Մեկնաբանություններ