«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թե բա՝ ինքնիշխանություն եմ պաշտպանում

Թե բա՝ ինքնիշխանություն եմ պաշտպանում
19.03.2024 | 20:27

Արցախը տալիս է։

Բերձորի միջանցքը տալիս է։

Ձնոտ սարերը տալիս է։

Սև լճի կեսը տալիս է։

Միջպետական Գորիս-Կապան ճանապարհի հատվածը տալիս է։

Ամուլսարը տալիս է։

Տավուշում գյուղեր տալիս է։

Դրանով Հայաստան-Վրաստան միջպետականի վերահսկողությունը տալիս է։

Երևանի կենտրոնի բուհական շենքերը տալիս է։

Մարզերի բուհերի շենքերը տալիս է՝ այլ քաղաքներում բուհեր չպիտի լինեն։

Կուտակայինով իմ ու քո եկամտի 10%-ը տալիս է։

Վարկերի բեռը բարձում, կրկնապատկում, վարկերի գումարներն ու տոկոսները ինձնից ու քեզնից գանձում, տալիս է։

Հարկերի բաժինը ՀՀ քաղաքացու արած առևտրում հասնում է 55%-ի, հավաքում ու… Չասեմ՝ ինչ է անում ։

Թե բա՝ ինքնիշխանություն եմ պաշտպանում։

Կարեն Ավագյան

Դիտվել է՝ 1265

Մեկնաբանություններ