ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ինչքան ուզում եք ընդդիմադիր եղեք, մեկ է` հարկերը մուծում եք

Ինչքան ուզում եք ընդդիմադիր եղեք, մեկ է` հարկերը մուծում եք
12.09.2024 | 13:03

Էն որ ասում էր` հարկ տվողների կենացը չեն խմում, գիտե՞ք ում նկատի ուներ որպես հարկատու։ Գիտե՞ք ում էր ծաղրում։

Ասեմ` ընդդիմադիր հարկատուներին նկատի ուներ։ Ղժժում էր վրաները։

Ասում էր` ինչքան ուզում եք ընդդիմադիր եղեք, մեկ է` հարկերը մուծում եք, մենք էլ կայֆավատ ենք լինում։ Կես միլիոն դոլարանոց մեքենան թաշկինակի պես փոխում ենք ես ու կնիկս։ Դե, դուք մեծ բիզնես ունեցեք, հարկերը մուծեք, մի քիչ էլ դեմ խոսացեք, չենք նեղվի։ Ինչքանն էլ չհերիքի, վարկ կվերցնենք, ձեր սերունդների վզին կթողնենք։

Բա մարդ էլ լինի ընդդիմադիր ու հարկ մուծի՞ սրանց։

Այ դրա համար եմ հեռացել ու հետ չեմ ուզում վերադառնալ, որ սրանց մի կոպեկ հարկ չտամ։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 6986

Մեկնաբանություններ