-
04.02.2014|
17:47
Փետրվարի 4-8-ին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:
-
03.02.2014|
10:54
Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը ներկայումս չի բխում ո՛չ Ռուսաստանի, և ո՛չ էլ բրիտանա-ամերիկյան ուժային բևեռի շահերից: Այդ երկրում ծավալվող ներքաղաքական ճգնաժամը Ռուսաստանին վերջին հնարավորությունն է ընձեռում գերազանցապես քաղաքական մեխանիզմների կիրառմամբ վերահաստատել իր ներկայությունը ներկայիս Ուկրաինայի հատկապես մերձսևծովյան բոլոր շրջաններում: Դա անգամ ավելի կարևոր նպատակ է, քան ռուսական Կիև ունենալը:
-
02.02.2014|
14:32
«Ժառանգություն» կուսակցությունում իսկապես քիչ չեն կայացած մարդիկ, սակայն այնպիսի տպավորություն է, որ նրանց վրա, շատ կարճ ժամանակ հետո, դնում է Րաֆֆի Հովհաննիսյանի «թոզը»։
-
01.02.2014|
12:56
Ուրիշ խնդիր է, որ մեզ մոտ տոները դարձել են ինքնանպատակ, ավելի շատ ձևականությունների, քան օրվա կարևոր ու գեղեցիկ տոների ապրում: «Հելոուին» կոչված օտար մի տոնից չպրծած, որը նվիրված է չար հոգիներին, ուրվականներին, հիմա էլ հատկապես երիտասարդները պատրաստվում են «Վալենտինին»:
-
31.01.2014|
13:13
17-րդ դարի նշանավոր արքա Շահ Աբաս առաջինը, որը հայտնի էր նաև հայ ժողովրդի մեծ տեղահանով՝ Հայաստանից Պարսկաստան, սովորություն ուներ իր արտաքին տեսքը փոխելու և չարչու, չքավորի ու այլ կերպարանքով հասարակ ժողովրդի մեջ մտնելու` նրանց կարծիքը իր մասին իմանալու նպատակով:
-
30.01.2014|
12:46
Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
-
30.01.2014|
11:39
Կարդում ես արտագաղթած օգտատերերի գրառումները և ինքդ քեզ հարց տալիս` արդյո՞ք իրենց նոր ոստաններում ամեն ինչ կարգին է, որ քննադատում են միայն մայր Հայրենիքի ներսը:
-
29.01.2014|
17:19
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունվարի 30-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 31-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Կիլիկիա թաղամասի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Իսակովի պողոտայի 1-9 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
-
29.01.2014|
15:23
Հայկական հարցի շուրջ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը աներկբա չէ: Մեծ քաղաքականությանը հատուկ մեծ զգուշավորությամբ Ֆրանսուա Օլանդը խուսափեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունից: Նա Թուրքիային անուղղակիորեն կոչ արեց «աշխատել պատմական հիշողության ուղղությամբ» և հասկացրեց, որ Ֆրանսիայի քաղաքական օրակարգ կվերադարձնի ցեղասպանության հերքումը օրենքով քրեականացնելու աղմկոտ հարցը:
-
28.01.2014|
14:01
«Շատ մանրամասներ հիմա չես կարող գրել. Ղարաբաղի և Ադրբեջանի միջև պատերազմն ավարտվել է, բայց հակամարտությունը շարունակվում է»,- ասաց առաջինը: «Ձեր ներդրումների, Սպարապետին Ձեր աջակցությունների մասին չիմանալով` մենք լրիվ չենք պատկերացնում Վազգենի արած գործերը»,-ասացի ես: «Ձեռք բերած հաղթանակի կողքին մի՞թե դա այդքան էական է»,- միջամտեց երկրորդը: