-
18.05.2012|
05:35
ՄԱԿ-ի միջազգային զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակն ու «Ֆրութֆուլ Արմենիա» ընկերությունը Արմավիրի մարզի Բաղրամյան, Արևադաշտ, Արտամետ և Մյասնիկյան (Բաղրամյանի տարածաշրջան) համայնքներում կիրականացնեն համատեղ աջակցության ծրագիր։ Այն նպատակաուղղված է գյուղատնտեսական և միկրոձեռնարկությունների գործունեության աջակցմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, տնտեսության աճին և գյուղական համայնքներում որակյալ հանրային ծառայությունների մատուցմանը։