ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Նպատակը հասարակության մեջ հակաբարոյական արժեքները դոմինանտ դարձնելն է

Նպատակը հասարակության մեջ հակաբարոյական արժեքները դոմինանտ դարձնելն է
18.08.2023 | 15:25

Չեմ զարմանա որ տեսանյութի պատվիրատուն լինի ոչ թե անմեղսունակ սեռաքաղց, այլ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շահառու անձ կամ հասարակական կազմակերպություն։

Կասկածից վեր է որ սեռական բռնությունը և ոտնձգությունը վաղուց ներպետական կարգավորման առարկա է։

Ավելին, 2023 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ մտած Աշխատանքային օրենսգիրքը առաջին անգամ սահմանեց «սեռական ոտնձգություն» եզրույթը, ըստ որի՝

«սեռական ոտնձգությունն աշխատավայրում կամ աշխատանքային պարտականությունների կատարման այլ վայրում (ներառյալ՝ գործուղումները) սեռական բնույթի անցանկալի արարք է, որն ունի ֆիզիկական, խոսքային կամ ոչ խոսքային դրսևորում (ներառյալ՝ սեռական բնույթի առաջարկները, հպումները) և որն ուղղակի կամ անուղղակի ազդում է անձի` աշխատանքի վերաբերյալ որոշումների կայացման վրա կամ ստեղծում է արժանապատվությունը նվաստացնող, սոցիալական մեկուսացման դրդող աշխատանքային միջավայր»:

Պարզ է, որ հաջորդը լինելու են կրթական կազմակերպությունները, առավել ևս, որ առանձին ՀԿ-ներ, պետության միջոցով, արդեն իսկ առաջարկում են բուհերին և դպրոցներին նմանաբնույթ կարգեր ու նորմատիվներ ընդունել։

Այնպես որ, համակարգված դավադրություն է տեղի ունենում, և նպատակը հասարակության մեջ հակաբարոյական արժեքները դոմինանտ դարձնելն է, հատվածական սեռական ոտնձգություններն ու լոկալ այլասերումները ողջ հանրության վրա պրոյեկտելն ու արհեստական իրավական կարգավորումներ իրականացնելը:

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 3376

Մեկնաբանություններ