«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Առաջնորդվում են միայն իրենց շահերով

Առաջնորդվում են միայն իրենց շահերով
03.02.2024 | 16:25

Աստված նույն մարդուց երկու անգամ խաբվողի տունը հիմնահատակ է քանդում։ Եվ ահա թե ինչպես։

«Օրեր առաջ Հայաստան էր ժամանել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությունը: Պեկարովան Երևանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում իր աջակցությունն էր հայտնել Հայաստանին և նշել, որ, այնուհետև այցելելով Բաքու, բարձրաձայնելու է այն հարցը, թե ինչու են Ադրբեջանի իշխանությունները տորպեդահարում խաղաղության օրակարգը: Այն հանգամանքը, որ Պեկարովան առաջինն այցելել էր Երևան, իսկ այնուհետև միայն ճանապարհ բռնել դեպի Բաքու, ներկայացվում էր իբրև անվերապահ աջակցություն Հայաստանին: Սակայն, որքան մեծ էր արևմտամետների հիասթափությունը, երբ Բաքու ժամանելուն պես նույն Պեկարովան հանկարծ հայտարարեց, որ Երևանում իրեն թերևս սխալ են հասկացել, իսկ ինքը միշտ էլ համարել է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին»։

Սա հաղորդագրություն է հայաստանյան մամուլի էջերից, որն ինձ ևս մեկ անգամ աներկբա համոզում է, որ այս արյունոտ ու դիվային խաղի մեջ Հայաստանի ու հայի հանդեպ ամենաանկեղծը եղել ու մնում են մեր թշնամիները, ովքեր պարզ ու բացեիբաց հայտարարում են հային ու Հայաստանը բնաջնջելու մասին և անարգել գործադրում են իրենց կործանարար կարողությունները։

Չլինեին քաղաքական այս կավատների քաղաքական լրբությունները , գուցե թե այսօր կանգուն ու հայկական կլիներ Արցախը։

Բայց այսքանը դեռ ոչինչ, ողջ ցավն այն է, որ ամեն շաբաթը կամ օրը մեկ Եվրամիության քսանյոթ թե քսանութ երկրների պաշտոնյաները կարող են Հայաստան գալ կամ իրենց երկրների ամբիոններից հանդես գալ հայասիրական ճառերով, բայց ամեն ճառից հետ միայն մեր տունն է քանդվում, մեր հայրենիքն է կանգնում հերթական գոյաբանական սպառնալիքի առաջ։

Ահա թե ովքեր են մեզ փրկիչ ու բարեկամ ձևացող քաղաքական հրեշները, որոնց խոսքին նույնիսկ ականջ դնել պետք չէ։

Նրանց ոչ մի պարագայում էլ մեր հանգիստ ու անդորր կյանքը չի հետաքրքրել ու հետաքրքրում, նրանք առաջնորդվում են միայն իրենց մութ ու դավադիր շահերով։

Մեր թափած արյունը նրանց համար ոչինչ չարժե։ Եվ արդյունքը կործանված Արցախն է ու արյունաքամվող Հայաստանը։

Ֆիդայի Չոլոն այս դեպքում կասեր. «Մլեմ Ադամովային»։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 8653

Մեկնաբանություններ