ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Տան ներսի աղբը մե՛նք պիտի մաքրենք

Տան ներսի աղբը մե՛նք պիտի մաքրենք
29.01.2023 | 10:49

Ռուս խաղապահների և, ընդհանրապես, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դեմ խոսողները, Բերձորի բլոկադայի մեջ ռուս կոնտինգենտին մեղադրողները, և հակառակ ճամբարի կողմից տարվող հայ-ռուսական եղբայրության դիսկուրսն իրականում կեղծ է։ Հայաստանի՝ ցանկացած պետության հետ ունեցած ցանկացած կողմնորոշման կողմնակիցների ու հակառակվողների ցանկացած պնդում, ցանկացած արգումնետ, ցանկացած վերլուծություն իրականում սին է:
Այս ամենի հիմքում ընկած են սեփական հայրենիքը սեփական տանը ստորադասելու կործանարար մղումներն ու համոզմունքները։ Ինչպես որ մեր տան շեմից դուրս վերջանում է հայրենիքը, այնպես էլ մեր սկզբունքներից ու համոզմունքներից այն կողմ վերջանում է հայկական շահը։
Երբ քո տան ներսում բարդակ է՝ հայրը հայր չէ, մայրը մայր չէ, դուստրը դուստր չէ, և որդին՝ որդի, երբ որդին կարող է մորը հայհոյել, դուստրը՝ մորը, երբ ընտանիքում կան խաղամոլներ, թմրամոլներ, երբ տան ներսում հավերժական աղբ է, երբ տան ներսից գարշելի հոտ է գալիս, երբ տան ներսում ամեն օր կռիվ ու վեճ է, ոչ մի հարևան պարտավոր չէ մտածել ընտանիքիդ բարեկեցության մասին ավելի շատ, քան դու՝ ինքդ։


Ներսի ճիճուն քանի կա, քանի հայրենիքը չի շարունակվում տան շեմից այն կողմ, քանի դեռ բանվորից-իշխանավոր չունեն հայրենիքի հանդեպ կարծրատիպային ու բարեպաշտական գիտակցում, մոռացեք, որ որևէ երկրի հետ, որևէ դաշնակցային հարաբերություն կունենա ցանկալի արդյունք։ Տան որդին երբ մեղադրում է ձախ հարևանին, իսկ դուստրը՝ աջին, դրանից ո՛չ աջ հարևանն է տուժում, ո՛չ ձախ։ Ոչ ոք չի ասում, որ հարևանները չունեն սեփական խնդիրներ կամ որոշակի շահեր, բայց իրենք իրենց հարցերն իրե՛նց տան ներսում են լուծում։
Ընտանիք-հայրենիք մոդելը վաղուց է հնացել կամ իսկի գոյություն էլ չի ունեցել, ուստի, մինչև նոր արժեքային ու գաղափարական կտրուկ փոփոխություններ չլինեն, մինչև բանվորից-իշխանավոր չսկսեն մտածել բարեպաշտորեն, «մեր մեծ ընտանիքի» ներսում որդին հորն է գռլելու, դուստրն էլ՝ մորը։ Ու կողքի մեծ ընտանիքներից ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Իրանը, ու ՛ոչ էլ ԱՄՆ-ը մեր մեծ ընտանիքն իրենց մեծ ընտանիքից չեն գերադասելու 0,00000001%-ով անգամ։ Իսկ ինչ է այսօր տարբեր լպրծունների ողջ օրվա խոսույթը՝ Ռուսաստանը լավ ընտանիք չէ, ԱՄՆ-ը լավ ընտանիք չէ... Արա, դու քո՛ ընտանիքին նայիր:


Եթե մենք մեր խնդիրը լուծենք, եթե մենք ինքներս հասկանանք՝ ինչ է պետք անել ներսում, ՄԵՐ ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ, համոզված եղեք, որ կարող ենք լավ հարևանություն անել թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի , թե՛ Ֆրանսիայի հետ։
Տան ներսի աղբն էլ մենք պետք է մաքրենք, տան պատերն էլ մենք պետք է ամրացնենք: Իսկ ի՞նչ անել, երբ ընտանիքի հայրը բիջ է. ոչինչ էլ պետք չի անել, ինչ էլ արվի, ընտանիքը վերանալու է։ Չենք ուզում ընդունել ու չենք ուզում հավատալ, որ էդ ընտանիքն արդեն չկա, որ գոյություն չունի այն, ինչին որ մենք հավատում ենք:
«Տուն-ընտանիք-աշխատանք-եկեղեցի-ֆեյսբուք-բլոտ-զինվորի կենաց» կոնցեպտի հետևանքն է այն, ինչ ունենք այսօր։ Էդ կոնցեպտի մեջ է մտնում այն ամենը, ինչ որ ես ասացի վերևում։


Քանի չի եկել ՑԵՂ-ՀԱՅՐԵՆԻՔ-ԱՐԱՐԻՉ կոնեցեպտը, մենք էդպես էլ, ռուսին կամ ամերիկացուն մեղադրելով, կվերանանք, կջնջվենք ու կարժանանանք նախնյաց հավերժական նզովքին, ու գալիք սերունդները կթքեն այն հիշողության վրա, որ մեզ հայ են ասել:
Հե՛չ ընտանիքի նման չենք, քանի որ ընտանիքը չկա:


Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 16025

Մեկնաբանություններ