Ինչպես տեղեկացնում են օտարերկրյա որոշ աղբյուրներ, Արևմուտքը պատրաստվում է լրջորեն աջակցել հայաստանյան նորաստեղծ կառավարությանը, մասնավորապես, կադրային հարցերում։ Արտասահմանում կրթություն ստացած բարձր որակավորում ունեցող մեծ թվով մասնագետների, որոնք այսօրվա դրությամբ աշխատում են ամենատարբեր միջազգային կազմակերպություններում և օտարերկրյա հեղինակավոր ֆիրմաներում, առաջարկվել է անցնել պետական ծառայության՝ ֆինանսավորվելով Սորոսի և համանման բարեգործական կառույցների կողմից։ Վերջիններս մտադիր են խոշոր ծրագիր պատրաստել՝ այս մասնագետներին դրամաշնորհներ հատկացնելու համար։ Ի դեպ, նույնատիպ մի ծրագիր առաջին անգամ իրագործվեց Վրաստանում՝ գունավոր հեղափոխությունից հետո և առայսօր էլ գործնականում շարունակվում է։
Լ. Մ.