Արցախը ԴՐԱԽՏ էր։
Եվ մենք կորցրեցինք այդ ԴՐԱԽՏ-ը։
Ինձ թվում է, որ «ԵԼՔ» դաշինքը կազմողները, վաղ թե ուշ պետք է հասկանան, որ հենց իրենք կազմակերպեցին հայերին ԴՐԱԽՏ-ից վռնդելու գործընթացը։
Երբ ԴՐԱԽՏ-ի մասին եք կարդում, կամ երազում, պատկերացրեք Քարվաճառը, Բերձորը, այդ հզոր, մինչև երկինք ձգվող ժայռերն ու դրանց միջով անցնող գետերը, և, կհասկանաք, որ իսկապես սա աննկարագրելի գեղեցիկ բնությամբ օժտված վայր էր:
Այսպես էլ, քչերի մոտ կմնա դրախտի մասին երազանքը:
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ