ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Հիմ­նա­կան մե­ղա­վո­րը հայ կա­ռա­վա­րող­ներն են

Հիմ­նա­կան մե­ղա­վո­րը հայ կա­ռա­վա­րող­ներն են
27.11.2020 | 02:49

Մենք պարտ­վե­ցինք: Ես չեմ փոր­ձում մեր պար­տու­թյան մեղ­քը բար­դել ու­րիշ­նե­րի վրա: Այդ պար­տու­թյան հիմ­նա­կան մե­ղա­վո­րը հայ կա­ռա­վա­րող­ներն են ի­րենց հա­կա­ժո­ղովր­դա­կան, թա­լան­չիա­կան էու­թյամբ և ա­մե­նա­կարևո­րը՝ ե­զա­կի իշ­խա­նա­վո­րը, չա­սեմ իր հի­մա­րու­թյամբ և քա­ղա­քա­կան տհա­սու­թյամբ, այլ ցցուն դա­վա­ճա­նու­թյամբ: Չեմ ցան­կա­նում խո­սել նա­խորդ ե­րեք կա­ռա­վա­րող­նե­րի և այ­սօր եր­կիր հանձ­նած դա­վա­ճա­նի մա­սին: Հա­վա­տա­ցած եմ, բո­լոր չոր­սի գնա­հա­տա­կա­նը պատ­մու­թյու­նը կտա:


Այ­սօր­վա իմ քն­նար­կե­լիք թե­ման Պու­տի­նի մա­նի­պու­լյա­ցիա­ներն են: Ա­սեմ, որ ա­մե­նա­խե­լոք մարդն ան­գամ, ան­գամ հան­ճա­րը, երբ ստում է, նրան միշտ էլ կա­րե­լի է բռ­նել այս կամ այն երևույ­թի մա­սին իր տված գնա­հա­տա­կան­նե­րի մեջ: Եվ այդ մար­դու կեր­պա­րը հեշտ չէ հրամց­նել ժո­ղովր­դին այն­պես, ինչ­պի­սին է նա ի­րա­կա­նում: Խոսքս հաս­տա­տե­լու հա­մար բե­րեմ մի քա­նի օ­րի­նակ­ներ: Թե ով է ե­ղել ԼՏՊ-ն մեր նո­րա­գույն պատ­մու­թյան մեջ, հաս­կա­նում են միայն նրանք, ով­քեր ու­նեն վեր­լու­ծա­կան միտք և ո­րից հե­տո մտա­հանգ­ման ճիշտ կա­րո­ղու­թյուն: Դեռ քա­նի՜ քա­նիսն են այ­սօր հա­վա­տում մեր հա­սա­րա­կու­թյու­նում ԼՏՊ-ին: Եր­կու ղա­րա­բաղ­ցի կա­ռա­վա­րող­նե­րի մա­սին միայն կա­րող եմ ա­սել՝ փո­ղը, ա­գա­հու­թյու­նը նրանց կոր­ծա­նեց: Իսկ Սեր­ժի մա­սին, թող նե­րի ինձ Աստ­ված, հա­զար ո­ղոր­մի նրա կնո­ջը, կյանքն ա­սաց.


-Ա­նազ­նիվ ճա­նա­պար­հով վաս­տա­կած փո­ղի մեջ չէ մարդ­կա­յին եր­ջան­կու­թյու­նը:
Այ­սօր­վա թեր­մաց­քի մա­սին խո­սե­լիս պետք է ա­ռա­ջին հեր­թին մե­ղադ­րել Սերժ Սարգ­սյա­նին: Այդ աղ­բի լրիվ գնա­հա­տա­կա­նը կտր­վի այն ժա­մա­նակ, երբ նա նս­տած կլի­նի մե­ղադ­րյա­լի ա­թո­ռին: Հա­վա­տա­ցած եմ, որևէ քա­ղա­քա­կան ուժ այ­սօր չի ցան­կա­նում ֆի­զի­կա­պես ոչն­չաց­նել քա­ղա­քա­կան նե­խած դիա­կին: Որ­քան էլ հու­սա­լի լի­նի նրա ա­պա­հո­վու­թյու­նը, ցան­կու­թյան դեպ­քում միշտ էլ կա­րե­լի է ոչն­չաց­նել նրան: Բայց նա ողջ է պետք, որ­պես­զի բա­ցա­հայտ­վի հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի այն ողջ շղ­թան, ո­րի ա­նունն է «իմ­քայ­լա­կան­ներ»:


Հի­մա շա­րու­նա­կեմ միտքս: Պու­տինն ա­սում է, թե Ռու­սաս­տա­նը պար­տա­վո­րու­թյուն ու­նի միայն Հա­յաս­տա­նի նկատ­մամբ, իսկ Ղա­րա­բաղն ան­գամ Հա­յաս­տա­նը չի ճա­նա­չել: Հար­ցադ­րու­մը ճիշտ է և տրա­մա­բա­նա­կան: Բայց հի­մա հարց­նեմ Վլա­դի­միր Վլա­դի­մի­րո­վի­չին. Աբ­խա­զիան և Հա­րա­վա­յին Օ­սիան ճա­նաչ­վա՞ծ պե­տու­թյուն­ներ էին, որ մտար (ես Ռու­սաս­տա­նի կող­մից զորք մտց­նելն այդ տա­րածք­ներ ճիշտ եմ հա­մա­րում) և ա­զա­տե­ցիր այդ տա­րածք­նե­րը: Նույ­նը Դոն­բա­սի և Ղրի­մի մա­սին: Ա­սեմ, որ Ռու­սաս­տա­նը ճիշտ է վար­վել: Ե­թե Ղրի­մը չլի­ներ ռու­սա­կան տա­րածք, այն­տեղ պի­տի տե­ղա­վոր­վեր ՆԱ­ՏՕ-ի ռազ­մա­բա­զան: Գաղտ­նիք չէ, ե­թե չլի­նի ռու­սա­կան ու­ժը, Դոն­բա­սը մի քա­նի ժա­մում կդա­դա­րի գո­յու­թյուն ու­նե­նա­լուց: Ռու­սաս­տա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը այդ բո­լոր տա­րածք­նե­րում ես հա­մա­րում եմ ռու­սա­կան շա­հից ել­նե­լով ար­դա­րաց­ված և հիմ­նա­վոր:


Ղա­րա­բա­ղում Ռու­սաս­տա­նը չգոր­ծեց նույն ձևով: Ին­չու՞: ՈՒկ­րաի­նա­յին ո՞վ պի­տի պաշտ­պա­ներ ռու­սա­կան ար­ջից՝ Եվ­րո­պա՞ն, Ա՞ՄՆ-ը: Ծի­ծա­ղե­լի է: Ան­դր­կով­կա­սում Ադր­բե­ջա­նին կոնկ­րետ պաշտ­պա­նում էր Թուր­քիան, ո­րի հետ հա­րյուր տա­րի է ինչ Ռու­սաս­տա­նը սի­րա­խա­ղով է զբաղ­ված: Ա­սեմ, թե Ռու­սաս­տա­նը չի վա­խե­նում Թուր­քիա­յից, սխալ կլի­նեմ, ա­սեմ, թե վա­խե­նում է, նույն­պես սխալ կլի­նեմ: Պու­տինն այ­սօր էլ շա­րու­նա­կում է լե­նի­նյան քա­ղա­քա­կա­նու­թյան սխալ գի­ծը, ո­րի մա­սին այ­սօր­վա Ռու­սաս­տա­նում քն­նա­դա­տա­բար են խո­սում ա­ռա­ջա­վոր ռուս քա­ղա­քա­կան մեկ­նա­բան­նե­րը: Ե­թե մինչ Հոկ­տեմ­բե­րյան հե­ղա­փո­խու­թյու­նը Թուր­քիան հե­նա­րան չու­ներ Ան­դր­կով­կա­սում, այդ հե­նա­րա­նը ստեղծ­վեց ի դեմս Ադր­բե­ջա­նի, և այ­սօր Թուր­քիան ա­մուր հե­նա­րան ու­նի այս­տեղ: Փաս­տո­րեն Խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նը իր սր­տում ստեղ­ծեց մի նոր թշ­նա­մի: Եվ այդ հի­մար թուր­քա­մետ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը շա­րու­նակ­վում է այ­սօր: Պու­տինն իր քա­ղա­քա­կա­նու­թյամբ Մի­ջին Ա­սիա­յում ստեղ­ծում է ա­պա­գա թուր­քա­կան մի քա­նի պե­տու­թյուն­նե­րի դա­շինք: Կանց­նի ոչ թե հա­րյուր տա­րի, այլ ա­վե­լի քիչ, և այդ դա­շին­քի ողջ ծան­րու­թյու­նը կզ­գա Ռու­սաս­տա­նը: Այս պա­տե­րազ­մում թվում էր մեր բնա­կան դաշ­նա­կիցն էր նաև Ի­րա­նը: Ա­վա՜ղ: Իր ոչ ճիշտ քա­ղա­քա­կա­նու­թյան հետևանք­նե­րը վաղ թե ուշ Ի­րա­նը զգա­լու է:
Այ­սօր Ռու­սաս­տա­նը Թուր­քիա­յի ֆոր­մալ դաշ­նա­կիցն է: Պու­տի­նին թվում է, թե Թուր­քիան պո­կել է ՆԱ­ՏՕ-ից: Ինչ­պի­սի՜ հի­մա­րու­թյուն: Վեր­ջին հաշ­վով Թուր­քիան թքած ու­նի և՛ Արևմուտ­քի, և՛ Ռու­սաս­տա­նի վրա: Նա այ­սօր ա­վե­լի քան հզոր է: Եվ­րո­պա­յում մու­սուլ­ման­նե­րի, ինչ­պես և ՌԴ-ում հս­կա­յա­կան մու­սուլ­մա­նա­կան բնակ­չու­թյու­նը բա­վա­րար է Թուր­քիա­յին նրանց հետ շան­տա­ժի լեզ­վով խո­սե­լու հա­մար:


Խո­սեմ Պու­տի­նի մեկ ու­րիշ սխա­լի մա­սին: Նա հա­մոզ­ված է, որ Ադր­բե­ջա­նը Թուր­քիա­յի դաշ­նա­կիցն է և վեր­ջին հաշ­վով Ռու­սաս­տա­նին ոչ բա­րե­կամ: Պու­տինն այդ հար­ցին պա­տաս­խա­նել է.
-Յու­րա­քան­չյուր սու­վե­րեն պե­տու­թյուն ինքն է ընտ­րում իր դաշ­նակ­ցին:
Հիա­նա­լի է աս­ված: Այդ ժա­մա­նակ կհարց­նեմ Պու­տի­նին. իսկ ի՞նչ է, Վրաս­տա­նը՝ որ­պես սու­վե­րեն պե­տու­թյուն, ի­րա­վունք չու­նե՞ր ընտ­րե­լու իր դաշ­նակ­ցին: Նույ­նը ՈՒկ­րաի­նա­յի մա­սին: Չէ՛, Պու­տի­նը մանևրում է այն­պես, ինչ­պես ձեռն­տու է ի­րեն: Նա ե­րա­զում էր մեր պար­տու­թյու­նը, ին­չին և հա­սավ: Ռուս-թուր­քա­կան բա­խու­մը սա­րե­րի հետևում չէ: Թուր­քիան ան­դր­կով­կա­սյան պա­տե­րազ­մից հե­տո քա­ջա­լե­րե­լու է Զե­լենս­կուն: Հա­սու­նա­նում է Ռու­սաս­տա­նի կոր­ծան­ման թուր­քա­կան ե­րա­զան­քի պա­հը: Աստ­ված, տուր ռուս կա­ռա­վա­րո­ղին հիմ­նա­վոր փաս­տե­րը վեր­լու­ծե­լու եր­կա­րա­ժամ­կետ կա­րո­ղու­թյուն:


Սոկ­րատ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

Դիտվել է՝ 70220

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ