ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

"Ах, какая боль!"

"Ах, какая боль!"
19.04.2013 | 22:56

Էդ լավ է, որ ՀԱԿ-ը վերցրել ու պայքարում է առանձին վերցրած Տարոնի դեմ: Էդ լավ է , որ հրահրում է բախում:
Զի Անդրիասը վառվել է, «ծակվել» է, «բացահայտվել» է, չի կարող իր անհնազանդներին վերցնել, հիմա էլ Բաղրամյանի փոխարեն քաղաքապետարան գալ, ու թե ` Տարոն, «որդիա՞ն քեզ գառան մորթի»:
Զի էն հանճարեղ Ջոյսը հաստատ ՀԱԿ-ի մասին է ասել. «Մարդիկ հաշտվում են այն մտքի հետ, որ իրենց գայլն է կծել, բայց ոչխարի կծածից նրանք ուղղակի կատաղում են»:
Կա´-տա´-ղո´ւմ:
Զի, քանզի, վասնզի, արդար կլիներ բուրժուաբար հեղափոխություն արվեր նախ` սեփական դռանը. ՀԱ´Կ ջան, հանվեր սեփական աչքի փուշը, հետո գնացվեր Տարոնի գերանի հետևից` լենինաբար, շաբաթօրյակաբար, հեղափոխականաբար: Այն է, գնայիք ու հարցնեիք` թանկագին Գագիկ Ռոքֆելլերովիչին... օյ, խառնեցինք, էլի, Կոլյայիչին.
-Որտեղի՞ց Ձեզ, քե´զ այդքան ոսկի, որ ծախսում ես այդքան «ռեզկի»... մեր նորաբաց կուսակցության վրա: Գագիկ Կոլյայիչ ջան, ճիշտ է՞, որ դու ես ֆինանսավորել մեր կուսակցության համագումարը ՄՀՀ -ում: Մեր կուսակցության` ավագանու ընտրարշավի այսքան ու այսպես շքեղ պաստառները ու այսքան ուրախ կյանքը մեր դո՞ւ ես, որ տվել ես մեզ: Կոլյայիչ, ասա ճշմարտությունը, միայն ճշմարտությունը, ոչինչ` բացի ճշմարտությունից:
«Նե´տ», չեն անի այդպես:
Օսկանյանից երբեմնի դիլխոր, նրանից վտարված, փողոցում մնացած, ոնց երևում է, մեր Վլադիմիր Կարապետյանը բուրժուազիայի դեմ հեղափոխություն է սկսում ոչ թե իրեն` իր օրերում փողոց ուղարկած Օսկանյանի դեմ, այլ հենց նրա հագով ու հանգով:
Սիվիլիթասաբա՜ր:
Օսկանյան, Գուգո, թանկագիններս, ականջներդ մոտ բերեք, ասեմ. աչքիս, ախր, ձեր Կոլյայիչը խաղարկում է ձեզ ու ձեր բոսին` Սեդրակիչին: Նա, ախր, ձեր «մարշ-բրասոկը» մի կողմից հարամում է, որովհետև, Օսկանյան ջան, ավելի մեծ պատիժ, ավելի մեծ կծում, քան ձեր այսօրվա, իբր թե, բակեբակ, տնետուն, դռնեդուռ «մարշն» է, ձեր քաղաքական դեֆոլտի ու բանկրոտի հաշվին, չկա (գիտեք, չէ՞, որքան էլ ձգտեք` երրորդ -չորրորդ տեղից առաջ չեք գալու այս ընտրություններում, որովհետև, եթե քաղաքն ընդդիմադիր է, ապա ընդդիմադիր է նաև ձեզ` ԲՀԿ-իդ, և ձեր օլիգարխ առաջնորդին):
Ու Ծառուկյանը, որ ոչ մի կերպ չի մասնակցում ձեր քարոզարշավին, իրավունք է ձեռք բերելու ասելու ձեզ.
-Էս չե՞ք: Դե գնացեք ձեր տուն` ձեր գործին:
«Մույս» կողմից էլ, Օսկանյան ջան, աչքիս Ծառուկյանը Վահագն Խաչատրյանին ավելի է վստահում ու սիրում, քան քեզ ու Գուրգեն Արսենյանին միասին վերցրած:
Պատմական պոստ-ֆակտում եմ արձանագրում:
Երրորոդ կողմից էլ, Տեր-Պետրոսյանն արդեն իսկ, ախր, շատ է «փչացրել» Ծառուկյանին, թե` վերցնում եմ, պոկոտում եմ, քաշքշում եմ...նրան:
Օսկանյա՜ն, թանկագի´նս, հիշո՞ւմ ես, թե ինչ եղավ մի անգամ «Առագաստ» սրճարանում, երբ էլի մեկին քաշքշում էին: Հաստատ կհիշես:
"Ах, какая боль, какая боль"!


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 8847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ