Վերցնում ենք 37%-անոց յուղայնության թեկնածու, որի իրական քաշը 5% յուղայնության կուսակցությունն է, զարդարում ենք ՀԱԿ մակնիշի միավորումից մնացած բեկորներով և ՀՅԴ-ի համեմունքներով, լա՜վ հարում ենք, վրան ավելացնում ենք գործող նախագահին հայհոյող և մարգինալ հայտարարություններ անող ֆեյսբուքյան և ոչ ֆեյսբուքյան ակտիվիստների և շարունակում հարել Ազատության հրապարակում: «Հայկական ընդդիմություն» կարկանդակը թխում ենք մինչև մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունները: Թխելու ընթացքում, ըստ ցանկության, կարող ենք ավելացնել պոպուլիզմ և դեմագոգիա:
Հ.Գ. Կարկանդակը ցանկալի է ուտել մինչև Երևանի ավագանու ընտրություններ, հետո կարող է չմնալ: