10.04.2013|
22:39
Առաջարկում եմ ֆեյսբուքյան անժամկետ զինադադար Րաֆֆուն ընդունողների և չընդունողների միջև: Հիմնավորեմ առաջարկս: Այսօր արթնացա Զոլյան Միկայի ասած քաղաքական պախմելի մեջ և նկատեցի, որ սիրելի ընկերներիցս ու բարեկամներիցս շատերը, երեկվա սյուռեալիստական իրավիճակից հետո, շարունակում են ինչ- որ հույսեր կապել, պայմանական ասած, «րաֆֆիական» շարժման, Րաֆֆի Հովհաննիսյան գործչի հետ, շարունակում են պնդել, որ պետք չէ նրան քննադատել (խոսքի ազատության նկատմամբ զարմանալի անհոգություն), և որ, եթե մի բան այնպես չէ, մեղավորը, իհարկե, նախևառաջ չուզողներն են: