ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Վանաձոր, Արցախ պուրակ, 08.06.2024

Վանաձոր, Արցախ պուրակ, 08.06.2024
08.06.2024 | 21:12

1988-ին հայրս, ուսերին նստեցրած, ինձ բերեց այստեղ։ Առաջին հանրային ելույթս ունեցա այն ժամանակ, որը, հիշում եմ, հետևյալ խոսքերից էր բաղկացած. «Ես Մենուա Սողոմոնյանն եմ, հինգ տարեկան եմ: Պահանջում եմ ՍՄԿԿ կենտկոմից Ղարաբաղը հանձնել Հայաստանին»։

Տասնամյակներ անց հայ ժողովրդի հավաքական կամքով ձևակերպված ու իրականություն դարձած պահանջը ջարդուփշուր եղավ գերազանցապես այս իշխող վարչախմբի պատճառով։

Այսօր կրկին Արցախ պուրակում էինք. միասին պայքարում ենք, ուղղակի շատ ավելի ծանր մեկնարկային կետից։

Հ.Գ. Այսօր մի փոքրիկ բալիկ հավաքից հետո բարձրախոսի մեջ կանչում էր. «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 5322

Մեկնաբանություններ