Համատարած ստի այս էպոխայում ճիշտն ասելը հանցագործություն է:
Իսկ ճիշտը հետևյալն է.
իշխանափոխություն անելու համար փող է հարկավոր:
Նրանք, ովքեր փող ունեն, իրենց իշխանափոխություն պետք չէ:
Իրենք շատ լավ էլ լեզու են գտել իշխանության հետ ու
վայելում են կյանքը:
Իսկ նրանք, ովքեր իշխանափոխություն են ցանկանում, որ փող ունենան, իշխանափոխություն անելու փող չունեն ու չեն էլ ունենա:
Փողատերերը չեն գժվել դրանց փող տան ու անցավել գլուխները դնեն ավետարանի տակ:
Դե սրանց հետ «օրթախ» են ու լավ է ...
Իսկ միացում, համախմբում, հայրենիք, ինքնիշխանություն,
Հայաստանի փրկություն ու նման կոչերը դատարկ խոսքեր են:
Բոլորը թքած ունեն նման բաների վրա:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ