Պետք է ձևավորել հետևյալ սկզբունքների հիմքով՝ ազգային, պետական դոկտրին հանրահռչակելուն պատրաստ, քաղաքական պատասխանատվություն ստանձնող ազգային համերաշխության իշխանություն։
*Որպես ազգային ինքնության պահպանման հիմնասյուն բարձր դասել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությունը:
*Պատմությունից դասեր քաղելով, դաշնակցային փոխգործակցությամբ կառուցել քաղաքական, դիվանագիտական և ռազմական հարաբերություններն արտաքին աշխարհի հետ։
*Հիմնվել բացառապես սեփական ուժի և կարողությունների վրա։
*Կառուցել ողջամիտ հարաբերություններ դաշնակիցների հետ, հիմք դարձնելով մեր պետության և ազգային շահերի տիրույթը:
*Իրական խաղաղության հասնելու համար իրատեսական հաշվարկներով առաջնորդվել և մշտապես հաշվի առնել թշնամու նկրտումներն ու հնարավորությունները:
*Երկրի ներսում կայուն պահել հասարակական համերաշխությունը, բաժանարար գծերի, թեզերի և մանիպուլիացվողների և մանիպուլիացնողների համար տեղ չթողնելով։
Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ