Ներկա աշխարհի ամենամեծ գաղտնիքներից մեկը ուժերի ու հզորությունների իրական բաշխումն է տարբեր հակամարտող կողմերի միջև։
Բայց կա շատ ավելի մեծ գաղտնիք, որը կապված է հակամարտող կողմերի հոգեբանական վիճակների ռեալիստական գնահատականների հետ։
Ուրիշ խոսքով, նայելով ԵՄ-ի երկրների շփոթված պահվածքին, առաջ է գալիս հոգեբանական բնույթի հիմնարար հարց, այն է՝ ինչքան են տարբեր հասարակություններում մարդկանց կողմից անձնազոհության գնալու ու նրանց մնացորդային պասիոնարության իրական չափերը։
Պետք է հաշվի առնենք նաև, որ նման անորոշություններին էլ գումարվում են աշխարհքաղաքական տարբեր բնույթի իներցիաների հետ՝ ավելի ևս խառնելուվ իրավիճակը ու անհնարին դարձնելով գոյաբանական տեսակի կանխատեսումները։
Այս կապակցությամբ բավական է հիշել Ռուսաստանի սիստեմային բնութագրերի գնահատականները 2014-ին ու 2022-ի փետրվարին և դա համեմատել այսօրվա գնահատականների հետ։
Բանից պարզվում է, որ երբեմն մեծերի սխալները իրենց նման մեծ են լինում։
Պավել Բարսեղյան