ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

1920-ին էլ էին ժամը մեկ նախարար նշանակում ու բանկետներում քեֆ անում

1920-ին էլ էին ժամը մեկ նախարար նշանակում ու բանկետներում քեֆ անում
25.02.2024 | 12:35

Չէ, խուճապ չեմ տարածում, ոչ էլ չարագույժ ագռավի դեր եմ ուզում տանել, ուղղակի ուղիղ երկու տարի առաջ էս օրերին սկսվեց ուկրաինական կոշմարը:

Հենց էս օրն էր, որ ռուսական սաստավը Կիևում էր, ու խառը տագնապներ էինք տեսնում: Ասեմ ավելին՝ էնտեղի կլոունն էլ էր դիմել Մակրոնին, որ Ցարին միջնորդի և այլն: Հիմա ասածս ի՞նչ է՝ սա մեր բոլորի փեշը արհեստական տարավ ու գցեց գոմեշի պոզի մեջ, մթոմ ինքը մի հատ թույն ստրատեգ է, մի հատ բոմբ հեղինակություն ունի, տարավ ու բոլորիս դայաղ արեց:

Վերջում էլի ասեմ, որ էս ամեն ինչի զուգադիպությանն ու պատահականությանն ընդհանրապես չեմ հավատում:

Եթե չեք հիշում, ասեմ, որ 1920-ին էլ էին ժամը մեկ նախարար նշանակում ու բանկետներում քեֆ անում:

Հ. Գ. Երեկվա սահմանային միջադեպերն էլ՝ չասեմ:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3486

Մեկնաբանություններ