Հակահայկական պայմանավորվածություններ, հակահայկական պայմանավորվածությունների խախտումներ, հետո նոր աղետներ, զոհեր, ավերածություններ:
Փաշինյանի ձեռագիրը նույնն է, Փաշինյանին իշխանության բերած` ընդդիմություն խաղացողների ձեռագիրը նույնն է:
Մորթվելու պատրաստ քաղաքացիների, հպատակների ձեռագիրը ևս:
Ի՞նչն է կառավարում Հայաստանը. փո՞ղը, քյա՞րը, շա՞հը:
Ո՛չ:
Հայաստանը կառավարում է վախկոտությունը:
Ոմանք այդ վախն անվանում են պոլիտկոռեկտություն, ոմանք՝ զգուշություն:
Վախենում են բոլորը, վախենում են կտրվել ոհմակից, խախտել խմբակի չգրված օրենքները, կորպորատիվ էթիկետը:
Խմբակի դերում էլ հանդես է գալիս իշխանությունը, հանցավոր կազմակերպությունը, բորդելը:
Հրեա մեծ դրամատուրգ Նաթան Ալթերմանն ասում էր, որ հազարավոր տարիներ անց հրեայի մահն իմաստավորվել է:
Եթե կենդանի նա լիներ, երևի ասեր , որ հայի մահն էլ իմաստազրկվել է: Հային հենց այնպես սպանել են տալիս:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ