Պետության ցանկացած քաղաքացու անվտանգությունը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից՝ ֆիզիկական և հոգևոր:
Ֆիզիկական անվտանգությունն ապահովում է բանակը, իսկ հոգևորը՝ եկեղեցին:
Սրանք այն երկու ինստիտուտներն են, որոնք պետության և ազգի գոյատևման հիմնասյուներն են:
Հայոց բազմադարյան պատմության ընթացքում եղել են պահեր, երբ հայերը չեն ունեցել բանակ՝ այսինքն պետություն: Այդ ժամանակահատվածներում ազգին ազգ պահող միակ ինստիտուտը եղել է եկեղեցին:
Հիմա մենք ապրում ենք Հայոց պատմության ամենածանր ժամանակաշրջաններից մեկը, երբ բանակը թուլացած է և պետությունը գտնվում է կործանման եզրին, իսկ եկեղեցին դեռ շատ ամուր է, բայց սրբապիղծ անհայրենիքները բազմաթիվ փորձեր են անում քանդել նաև այս ինստիտուտը:
Չե՛ն կարող, որովհետև 1700 տարիների ընթացքում շատերն են փորձել դա անել, բայց ամեն անգամ պարտվել են, կործանվել և պատմության աղբանոց նետվել, այդ պատերազմներում, որոնք, ի դեպ, հենց իրենք էլ սկսել են:
Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ