Գիտությունը և դրանով պայմանավորված զարգացումը ուղղակի հետևանք է սեփական չիմացության ճանաչման, ճիշտ հարցեր բարձրացնելու և այդ հարցերին պատասխաններ փնտրելու:
Եթե բոլոր մարդիկ բավարարված լինեին պահի առկա «ճշմարտություններով», ապա որևէ զարգացում տեղի չէր ունենա:
Հայաստանը, մասնավորապես նրա քաղաքական դաշտը համերաշխ է իր չիմացության հետ: Հետևաբար, չկան խնդիրների վերաբերյալ ճիշտ հարցերի առաջադրում, ուստի՝ փնտրտուք այդ հարցերի պատասխանների շուրջ, և չկան լուծումներ:
Հայտնի հոգեբան Կարլ Յունգը սրա մասին կարևոր դիտարկում ունի: Միջին վիճակագրական մարդը (typical) չի մտածում, մտքերը գալիս են նրա գլխում, և նա դրանք ընդունում է որպես աքսիոմատիկ ճշմարտություն ու չի խորասուզվում հարցի (մտքի) թվացյալ ճշմարտության հետագա քննության (ուսումնասիրության) մեջ:
Այո՛, մեր այս վիճակը քաղաքական ճգնաժամի հետևանք է, ինչն էլ ուղղակի հետևանքն է գաղափարական դատարկության, այն է՝ մտածելու անկարողության:
Հովհաննես Ավետիսյան