Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաման է ստորագրել, ըստ որի` կանաչ միջանցք է բացվելու այն զբոսաշրջիկների համար, որ ցանկանում են տեսնել Չեռնոբիլը: Զելենսկին վստահ է` նաև այդ տարածքով է պայմանավորված լինելու «նոր» Ուկրաինայի վերելքը:
«Չեռնոբիլը գիտական ու զբոսաշրջային կենտրոն կդառնա: Այն բաց կլինի բոլոր տեսակ ներդրումների համար»,- հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահը:
Չեռնոբիլի ատոմակայանի վթարը տեղի է ունեցել 1986-ի ապրիլի 26-ին: Լենինի անվան Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի չորրորդ էներգաբլոկի պայթյունի հետևանքով շրջակա տարածքները ենթարկել է ռադիոակտիվ ճառագայթման։
Նշենք, որ այն ամենախոշորն է ատոմային վթարների մեջ։