ՆԱՍԱ-ի աստղագետները հայտարարել են, որ TRAPPIST-1 աստղի շուրջ պտտվող 7 մոլորակները Երկրի չափ են և դրանց բոլորի վրա կարող է ջուր լինել: 7 մոլորակներից 3-ը, ամենայն հավանականությամբ, պիտանի են կյանքի համար: Մյուս 4 մոլորակներում ջերմաստիճանը կամ շատ բարձր է կամ շատ ցածր:
ՆԱՍԱ-ում բացահայտումը համարում են ամենանշանակալին վերջին 14 տարիներին: TRAPPIST-1 աստղը Երկրից 39,5 լուսային տարի հեռավորության վրա է: ՆԱՍԱ-ն պատրաստվում է մոլորակներն առավել մանրամասն ուսումնասիրել James Webb հեռադիտակի միջոցով: Մոլորակները գտել և ուսումնասիրել է Լիեժի համալսարանի գիտնական Միխաիլ Ժիյոնի գլխավորած խումբը: