ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Մարտի 6-ից մարզերում կանջատվի անալոգային հեռարձակումը

Մարտի 6-ից մարզերում կանջատվի անալոգային հեռարձակումը
27.02.2016 | 21:22

Մարտի 6-ից կանջատվի անալոգային հեռարձակումը Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում, որտեղ արդեն բաժանվել են թվային հեռարձակման սարքերը: Դեռևս հայտնի չէ, թե Սյունիքում, Արագածոտնում, Արմավիրում և Երևանում երբ կանցնենք թվային հեռարձակման:

Դիտվել է՝ 2355

Մեկնաբանություններ