Քիմիայի բնագավառում ԴՆԹ-ի վերականգնման ուսումնասիրությունների համար 2015-ի Նոբելյան մրցանակը շնորհվեց շվեդ Թոմաս Լինդալին, ամերիկացի Փոլ Մոդրիչին և ծագումով Թուրքիայից ամերիկացի Ազիզ Սանքարին՝ հայտարարեց Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան: Գիտնականներին հաջողվել է մոլեկուլային մակարդակով ներկայացնել՝ ինչպես են վերականգնվում ԴՆԹ-ի վնասվածքները և պահպանվում գենետիկ ինֆորմացիան: