Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը մոնիթորինգի կենթարկվի մասնավոր հատվածի կողմից

ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը մոնիթորինգի կենթարկվի մասնավոր հատվածի կողմից
18.01.2013 | 13:10

Հունվարի 18-ին տեղի ունեցավ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգի մշտադիտարկում» թեմայով մամուլի ասուլիս: Բանախոսներն էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Ինչպես մեզ հայտնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, միությունը 2013թ. սկզբից ձեռնամուխ է եղել «ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի մշտադիտարկում» ծրագրի իրականացմանը: Ծրագրի նպատակն է վեր հանել ՏՀՏ ոլորտում 2008-2018թթ. պլանավորված և մինչ օրս իրականացվող ծրագրերը և աշխատանքները, բացահայտել դրանց իրականացման արդյունավետություն, ինչպես նաև հանրային ակտիվ իրազեկման միջոցով ապահովել հասարակության, ՏՀՏ ոլորտի ընկերությունների մշտական ուշադրությունն ու անմիջական ներգրավվածությունը ոլորտում կատարվող ծրագրերի և դրանց արդյունավետության գնահատման նկատմամբ:

2013 թվականը միջանկյալ փուլ է ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի համար, այդ իսկ պատճառով է ծրագիրն իրականացվում այժմ:

«Ներկայումս լուրջ արդյունքներ են արձանագրվել հայեցակարգային որոշ նպատակների իրականացման գործընթացում: Սակայն հայեցակարգում ընդգրկված են խնդիրներ, որոնց լուծման համար կիրառվող ուղղությունները և կատարման մեթոդները, հաշվի առնելով համաշխարհային տնտեսության զարգացման միտումները, այլևս արդի չեն: Անհրաժեշտ է մոնիթորինգի ենթարկել այս խնդիրները և վեր հանել դրանց լուծման համար կիրառվող մրցակցային ուղղությունները»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Մեր կարծիքով, հաշվի առնելով ՏՏ ոլորտի զարգացումները, խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ապահովել մասնավոր հատվածի ներգրավումը, հասարակություն-պետություն համագործակցության հետագա ամրապնդումը: Ծրագրի շրջանակներում նախատեսված է մոնիթորինգի ենթարկել ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը, քանի որ այս հայեցակարգում են պարփակված այն բոլոր ռազմավարական ուղղությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետությունում ՏՏ ոլորտի առաջընթաց զարգացման համար»,- նշում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի մշտադիտարկում» ծրագրի տևողությունն է 7 ամիս: Ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:

Դիտվել է՝ 3393

Մեկնաբանություններ