ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մենք քարոզում ենք ոչ թե պառակտում, այլ միասնություն, ոչ թե կազմաքանդում, այլ բարգավաճում»

«Մենք քարոզում ենք ոչ թե պառակտում, այլ միասնություն, ոչ թե կազմաքանդում, այլ բարգավաճում»
12.05.2009 | 00:00

«ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՆՔ ՀՈՒՆԻՍԻ ՄԵԿԻՆ` ՀԱՂԹԱՆԱԿՈՎ»
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի անցած տասն օրերը հատկանշեցին քաղտեխնոլոգիաների բազմազանությունը, բայց ոչ վեկտորալ մոտավոր պատկերը, որը կունենանք մայիսի 31-ին: Վերադասավորություններն առջևում են:
Շարունակենք «դիտել» ԲՀԿ-ի նախընտրական մարտավարությունը: Կիրակի օրը, Վանուշ Խանամիրյանի խոսքերով, «այդ հսկան» կրկին ներկայացել էր ընտրողին: Եվ ուղղակի մտել ՀՀԿ-ի դաշտ: Հզոր դեմարշով: Չէ, ընդամենը նկատի ունենք, որ բավականին տպավորիչ` թե՛ ռեսուրսների, թե՛ կազմակերպչական առումով շատ մեծ միտինգ էր հրավիրել Նժդեհի հրապարակում: ՈՒ, ինչպես հատուկ է վերջին շրջանում ԲՀԿ-ին, դինամիկ, կոնստրուկտիվ ներկայացավ Շենգավիթ համայնքի ընտրողին, ասաց` կամ, ուժեղ եմ, կողքներիդ եմ լինելու, վստահեք, հավատացեք, ընտրեք: Առանց ավելորդությունների, ձևականության. «Ցտեսություն չեմ ասում, վերադառնալու եմ հունիսի մեկին` հաղթանակով»: ՈՒ գնաց:
«Գնացողի» հետևից արձանագրենք.
ա) ԲՀԿ-ն այս ընտրություններում քաղաքական առումով գտնվում է բավականին շահեկան վիճակում: ՀՅԴ-ն, որպես «կոնկուրենտ» կուսակցություն, գնաց ընդդիմանալու, և էլեկտորատը, որն առանձնապես հավես չունի ՀՀԿ-ի հետ, բայց կրում է կառուցողական հայացքներ, ձգվելու է դեպ ԲՀԿ: Նույն կերպ ԲՀԿ-ին է հասնելու «Ժառանգության» ձայների մի մասը:
բ) ԲՀԿ-ն վարում է հանրությանը հասկանալի քարոզարշավ: Ճիշտ է, այն առավել տոտալ ու լայնամասշտաբ բնույթ է կրում. նման քարոզարշավներ անցկացվում են խորհրդարանական, այն է` պետական ընտրությունների դեպքում, ու ԲՀԿ-ի այս մարտավարությունը, քանի դեռ առաջին անգամ անցկացվող մայրաքաղաքային ընտրությունները նոր ձևաչափերի արդյունավետություն չեն արձանագրել, պահպանողական հայ հասարակության համար ամենաընկալելին ու ընդունելին է:
գ) Անցնող տասն օրերն ապացուցեցին` այս ընտրությունները, ի տարբերություն նախագահական խիստ «կազմաքանդիչ» ընտրությունների, ընթանում են բավականին քաղաքակիրթ, ինչի մեջ լուրջ լումա ունի ԲՀԿ-ն: Վերջինիս համար կարգախոսային նշանակության է քաղաքակիրթ պայքարը. սրա մասին ԲՀԿ-ն շեշտում է անվերջ. «Մենք քարոզում ենք ոչ թե պառակտում, այլ միասնություն, ոչ թե կազմաքանդում, այլ բարգավաճում»:
Շեշտում ու այդպես էլ վարվում է:
դ) Ընդհանուր առմամբ, այս ընտրությունները ԲՀԿ-ի համար առանձնացան փորձի ձեռքբերմամբ և նախորդ տարիներին ձեռք բերած փորձի «մաստեր-կլասի» ցուցադրմամբ. հանգիստ կարելի է արձանագրել. միտինգից միտինգ, հանդիպումից հանդիպում ակնհայտ է դառնում ԲՀԿ գործիչների` հանրության հետ խոսակցության մեջ մտնելու, հանրությունն զգալու, նյարդը որսալու կարողությունը:
ե) ԲՀԿ-ն իր քարոզարշավում շատ լավ է «կիրառում» երիտասարդական գործոնը, վերջինիս թարմությունն ու ներուժը բոլոր առումներով` թե՛ գաղափարախոսական, թե՛ քարոզարշավի կազմակերպչական «գետնին» վրա:
ԲՀԿ-ի միտինգները բավականին պատշաճ են կազմակերպված վիզուալ-վիրտուալ առումներով։ Ի դեպ, կիրակի օրվա միտինգը նկարահանվում էր նույնիսկ «օդից». հոգացված էր նաև այդ նրբությունը: Թարմ ծաղիկների զամբյուղներ էին դրված Նժդեհի ողջ հրապարակով մեկ, փուչիկների և դրոշների առատություն էր. «Մայիսյան տոներն են. այս ամսին էր, որ մենք ընկճված ազգից դարձանք հաղթող ազգ», ասացին ԲՀԿ-ականները Նժդեհի հրապարակում:
զ) ԲՀԿ-ն անչափ մեծ նյարդ, ներքին ջանք է ներդրել իր քարոզարշավի համար, ինչին չենք հանդիպում մնացած քաղաքական ուժերի մարտավարությունում: ԲՀԿ-ն «մի ուրի՜շ տեսակ» է մխրճվել այս պայքարի մեջ: ՈՒ թե քիչ էլ առաջ գնանք, ապա ԲՀԿ-ն անչափ շա՜տ է լրջացրել այս ընտրությունները և տեղ չի թողել դրանք զուտ համայնքային համարելու համար:
է) ԲՀԿ-ն «բրենդի» քարոզարշավ է վարում. նա ոտքի վրա է ողջ թիմով, ողջ կուսակցությամբ: Բայց` ոչ միայն: Օրինակ` Վանուշ Խանամիրյանի «բրենդի» խոսքն այդ օրը կրկին ոգևորեց հավաքվածներին, նա չպարեց, բայց իր վաստակի խորքից ասված խոսքով համանման մթնոլորտ ստեղծեց:
Բայց, բռնվեք. հաջորդ «բրենդն» ուղղակի «նոու-հաու» էր. միտինգն իր կենդանի ներկայությամբ պատվում էր ոչ այլ ոք, քան աշխարհի հնգակի չեմպիոն Անատոլի Կարպովը:
Չէ, հո չե՞նք ասում, որ հանրապետականի գաղափարախոս, ռահվիրա Գարեգին Նժդեհի հրապարակում ԲՀԿ-ն կրկնակի «շախ» հայտարարեց ՀՀԿ-ին, նկատելով, որ շախմատը լոկ ՀՀԿ-ի «մենաշնորհն» է: Չենք ասում: Արձանագրում ենք Անատոլի Կարպովի` աշխարհ տեսած այդ մարդու պարզ, անմիջական ուրախությունը. միտինգը բավականին աշխույժ, կենդանի էր, ու վերջինս նույնքան անմիջական, անկեղծ արձագանքում էր շուրջը տեղի ունեցողին, ծափահարում, կապույտ աչքերով նայում հայոց հեռուներին:
Ծառուկյանն էլ իր հերթին ծրարեց էդ հեռուները. «Մենք ոչ թե հենց էնպես ենք մտել պայքարի մեջ, այլ այս ծանր լծի տակ ենք մտել, որովհետև սիրում ենք էս երկիրը, այն մեր բոլորինն է, մտել ենք էս բեռի տակ, որովհետև սիրում ենք Երևանը, ու մեր երկրի, Երևանի ապագան պետք է ամենաարժանավորը, ամենալավն ու բարգավաճը լինի. վստահեք մեզ, մենք այն կդարձնենք այդպիսին, հավատացեք»:
Հարություն Քուշկյանն էլ հավելեց. «Թիմը, որ ներկայացնում եմ ես, ունի վիթխարի ներուժ, աշխատելու մեծ պատրաստակամություն, ձեր խնդիրները լուծելու մեծ պատասխանատվություն` ապահով, բարեկեցիկ քաղաք, երկիր ստեղծելու համար։ Սիրելի՛ երևանցիներ, հավատացեք ոչ այնքան մեր ծրագրերին, որքան մեր արած գործերին, մեր ապրած կյանքին»:
Այսքանը:
Չէ, մոռացանք ամենակարևորը. Վանուշ Խանամիրյանը, դիմելով շենգավիթցիներին, ասաց. «Բոլոր կուսակցությունները, սիրելի՛ շենգավիթցիներ, որ խելացի լինեն, կմիանան «Բարգավաճ» կուսակցությանը, կկառուցենք շատ լավ Երևան»:
Կմիանա՞ն որ:
Կ. ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2747

Մեկնաբանություններ