ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Տղա՞ եք, ձու ունե՞ք, դրանք նետեք Փաշինյանի կառավարության ուղղությամբ

Տղա՞ եք, ձու ունե՞ք, դրանք նետեք Փաշինյանի կառավարության ուղղությամբ
22.08.2024 | 21:22

Երեկ չէ մյուս օրը ՌԴ ԱԳՆ ղեկավար Ս. Լավրովի և Մ. Զախարովայի հայտարարաությունները ցնցող էին։ Չգիտեմ նկատել ու հասկացե՞լ եք դրանց իմաստը։ Ի՞նչ էին նրանք ասում։ Լավրովն ասում էր, որ Հայաստանը սաբոտաժում է իր իսկ ստորագրած փաստաթղթերը։ Զախարովան ավելի կոնկրետ էր, խոսքը 2023-ի հունիսի 2-ի արձանագրության մասին է։ Ըստ Զախարովայի, այդ արձանագրությամբ, որը նախաձեռնվել էր ՀՀ վարչապետի կողմից, կոնկրետացվել են 2020-ի նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետի դրույթները։ Մասնավորապես, Հայտարարությամբ նշված ՀՀ տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև նախատեսված անխափան ճանապարհը բոլոր դեպքերում պետք է գործի ՀՀ ինքիշխանության ու տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ճիշտ է, ՀՀ սահմանային ու մաքսային ծառայություններն անցնելուց հետո պետք է լինի ադրբեջանական բեռնատարների ռուսական սահմանապահների կողմից հսկողություն և ուղեկցում։ Սա եղել է, հիշեցնում եմ, 2023-ի հունիսի 2-ին։ Փաշինյանն արդեն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի կազմում, արդյունքում այն հայտնվել էր շրջափակման մեջ, Լաչինի միջանցքը փակ էր։ Թվում էր, թե հունիսի 2-ի այս արձանագրությունը հաջողություն է՝ 2020-ի նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետի համեմատ։ Բայց այստեղ է թաղված շան գլուխը։ Ենթադրում եմ, որ Արևմուտքի ճնշման տակ Փաշինյանը ստիպված ջուրն է լցնում այս «հաջողությունը»։

Արևմուտքն ասում է` ոչ մի ռուս սամհմանապահների հսկողություն չպիտի լինի։ Եվ որպեսզի Ադրբեջանին շահագրգռի իր նկրտումների նկատմամբ ավելացնում է. ՀՀ տարածքով պետք է լինի միջանցք, միջին միջանցք։ Օ`Բրայանը հայտարարում է, որ ԱՄՆ-ը երազում է այդ միջանցքի մասին։ Պարզ է, դրանով տարածաշրջանից դուրս կթողնվեն ՌԴ-ն և Իրանը։ Եվ Հայաստանը, իրոք, սաբոտաժի է ենթարկում 2023-ի հունիսի 2-ի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունները։ Ճանապարհը դառնում է միջանցք։ Ավելին, ՀՀ նախաձեռնությամբ սահմանազատման գործընթացից ՌԴ-ն դուրս է մղվում։ Մինչդեռ ռուսների մոտեցմամբ մեր ստանալիքն ավելին պետք է լիներ։ Հիմա մենք ի՞նչ գործ ունենք Արևմուտք - ՌԴ հակասության հետ։ Մենք ՀՀ անվտանգության ու ամբողջականության խնդի՞րն եք լուծում, թե՞ փորձում ենք հաճոյանալ Արևմուտքին։

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ

Հ.Գ.

Սրանով Փաշինյանի դավաճանական դիրքորոշումը չի վերանում։ Ո՞վ էր տեղյակ 2023-ի հունիսի 2-ի եռակողմ արձանագրությունից։

Իսկ 2022-ի հոկտեմբերի 31-ի Սոչիի արձանագրությու՞նը։

Իսկ 2021 թ. հունվարի՞նը։

Իսկ 2020 թ. դեկտեմբերի 18-ի՞նը։

Ո՞վ է տեսել դրանց տեքստը։

Ընդհանրապես քանի՞ նման թուղթ կա։

Սա ի՞նչ բան է։

Ն.Փաշինյանը թղթեր է ստորագրում առանց ՀՀ Նախագահին ու ԱԺ-ին ներկայացնելու՞։ Չ՞է որ դրանք վերաբերում են ՀՀ տարածքային ամբողջականությանը։ Սա դավաճանություն է։ Իսկ ՀՀ նախագահնե՞րը։ Սահմանադրությամբ նրանք են պետության գլուխը։ Իրականում և Ա.Սարգսյանը, և Վ.Խաչատուրյանը իրենց դրել են վարունգի տեղ. իբր թե տեղյակ չեն այդ արձանագրություններից։ Կոմֆորմիստներ։ Իսկ մի քանի, իբր թե արևմտամետ, դիզերտիրներ ձվեր են նետում բելառուսական դեսպանատան ուղղությամբ։ Տղա՞ եք, ձու ունե՞ք, դրանք նետեք Փաշինյանի կառավարության ուղղությամբ։

Դիտվել է՝ 3574

Մեկնաբանություններ