ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մեր պետությունը քանդելու գործում ակտիվ մասնակցություն են ունեցել լրագրողները

Մեր պետությունը քանդելու գործում ակտիվ մասնակցություն են ունեցել լրագրողները
23.08.2023 | 08:39

«Անկախության պատմությունը» գրքում ես հատուկ նշել եմ, որ մեր պետությունը քանդելու գործում ակտիվ մասնակցություն են ունեցել լրագրողները։

2000-ականների սկզբից սկսած, ամեն անգամ, երբ երկրում բողոքներ, ցույցեր ու խառնակչություններ էին լինում, սրանք մոտենում էին քիշ թե շատ հայտնի մարդկանց (արվեստագետներ, մտավորականներ) ու հարցնում էին. «Իսկ դուք ինչի՞ ժողովրդի հետ չեք»։

Ողջամիտ արվեստագետները նրանց ասում էին, որ ժողովուրդը բողոքող խառնամբոխը չի, բայց սրանք հանրության մեջ ստեղծել էին միֆ, որ ժողովուրդը դա ատամնաթափ, միշտ աղքատ, փնթի համբալներն են, իսկ մյուսները թալանչի են կամ թալանչիներին ծառայող։

Ով որ, իրենց կարծիքով, լինում էր «ժողովրդի հետ», այսինքն, մասնակցում էր էդ խառնակչություններին, նրանք դրան անվանում էին «ժողովրդի ցավով տապակվող արվեստագետ», իսկ ովքեր չէին խառնվում այդ ամենին, անվանում էին «պալատական ծաղրածու»։

Օրինակ, տարիներ առաջ ինձ մոտ եկավ պզուկավոր մի աղջիկ (դրանք անպզուկ չեն լինում) ու հարց է տալիս.

«Պարոն Սահակյան, ժողովուրդը պայքարում է նրա համար, որ 150 դրամ չտա տրանսպորին, բայց Դուք ձայն չեք հանում, դա Ձեզ չի՞ հուզում, ինչո՞ւ ժողովրդի հետ չեք»։

Ասացի, որ ես տրանսպորտից քիչ եմ օգտվում, իսկ եթե օգտվեմ էլ, ունեմ այդ 150 դրամը։

Սա թե՝ բայց կան մարդիկ, որոնք չունեն այդ 150 դրամը։

Ես էլ ասացի՝ եթե կան մարդիկ, որ չունեն այդ 150 դրամը՝ ուրեմն… նրանց տիրոջ մերը։

Հա, բայց բոլորը չէին կարողանում սրանց «հագցնել», ու սրանք շարունակում էին քանդել երկիրը։ Ու դուք տեսնեիք, թե ո՜նց էին գովաբանում այդ ընդդիմությունների առաջնորդներին, ո՜նց էին տարածում դրանց փնթի ազգանունները։

Մի խոսքով, այնպես արեցին, որ ատամնաթափները համարվեցին ժողովուրդ, հետո ոտքի ելան ու մեր երկիրը պառկեցրին թուրքի տակ։

Վահրամ Սահակյան

Դիտվել է՝ 8187

Մեկնաբանություններ