ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Ռետրո ջազ». հայացք անցյալին

«Ռետրո ջազ». հայացք անցյալին
22.02.2021 | 11:49

Երկու հաջողված համերգ, որոնց ընթացքում երաժշտության լեզվով հետադարձ հայացք ուղղվեց անցյալին։ Հայաստանի պետական ջազ նվագախումբը «Ռետրո ջազ» խորագրով համերգներ ներկայացրեց Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում։ Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ ունկնդիրը մասնակցեց երաժշտական ճանապարհորդության դեպի 20-րդ դարի առաջին կես՝ մեծ ջազ նվագախմբերի ոսկե ժամանակաշրջան.Դյուկ Էլլինգտոն, Գլեն Միլլեր, Թոմի Դորսի, Քաունթ Բեյսի, Արտեմի Այվազյան ...

Արմեն Հյուսնունցը փաստում է՝ նվագախումբը համավարակային գրեթե մեկամյա դադարից հետո այս համերգներով վերսկսում է թեմատիկ համերգների շարքն իր բազային՝ Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում։ «Շատ սիրով ենք պատրաստվել այս համերգներին։ Ինչու է հենց այսօր պետք այս ժանրի երաժշտությունը, որովհետև այն ևս ստեղծվել է շատ ծանր ժամանակաշրջանում՝ հույս ունենալով մի փոքր դրական լիցք փոխանցել ու տարածել։ Իհարկե, մեկ ելույթը բավական չէ, որպեսզի կարողնանաք անդրադառնալ բոլոր անվանի երաժիշտներին ու նրանց ստեղծագործություններին։ Այդպիսով, որոշեցինք անել նմանօրինակ ծաղկաքաղ, քանի որ նյութը շատ ծավալուն է։ Հատկապես հպարտ եմ, որ հատուկ անդրադարձ կա նաև հայկական ջազ դպրոցին»,-նշում է Արմեն Հյուսնունցը։


Համերգները եզակի հնարավորություն ընձեռեցին նորը, ժամանակակիցը հայտնաբերելու, այն իմաստավորելու հնի վերագնահատման շնորհիվ: Հանդիսատեսը մեծ ջերմությամբ ընդունեց նվագախմբի ելույթները։

Դիտվել է՝ 16019

Մեկնաբանություններ