Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Գիրք նվիրելու օրը՝ Գաֆէսճեանում

Գիրք նվիրելու օրը՝ Գաֆէսճեանում
18.02.2021 | 13:53

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ), 2021թ. փետրվարի 19-ին ժամը 12:00-ին Կենտրոնի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում Հայաստանի և Արցախի գրադարաններին, ուսումնական հաստատություններին և թանգարաններին կնվիրի Կենտրոնի ցուցադրությունների պատկերագրքերը:

Գիրք նվիրելու օրը գեղեցիկ ավանդույթ է դառնում ԳԱԿ-ում: Դեռևս 2019թ. փետրվարին Կենտրոնը Հայաստանի մարզային, ինչպես նաև մայրաքաղաքի գրադարաններին նվիրեց «Հովհաննես Թումանյան. Ստեղծագործությունների ընտրանի» գիրքը, որը նկարազարդվել էր երեխաների կողմից, ովքեր 2016-2017 թթ. մասնակցել էին ԳԱԿ-ում իրականացվող «Հանդիպում գրքի հետ» կրթական ծրագրին:

Այս տարի ԳԱԿ-ը Հայաստանի և Արցախի մի շարք գրադարաններին, ուսումնական հաստատություններին և թանգարաններին կնվիրի Կենտրոնի ավելի քան տասը տարիների գործունեության ընթացքում հրատարակված 26 անուն պատկերագիրք:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը միշտ մեծ պատասխանատվությամբ է մոտեցել Գիրք նվիրելու օրվան: Մեր ժամանակներում հատկապես կարևոր է կենտրոնանալ հայ արվեստի և մշակույթի շուրջ՝ վերարժևորելով և պահպանելով այն: Այդ պատճառով էլ որոշեցինք այս տարի Հայաստանի և Արցախի մի շարք գրադարաններին, ուսումնական հաստատություններին և թանգարաններին նվիրել Կենտրոնի ցուցադրությունների շրջանակում տպագրված պատկերագրքերը», - նշում է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։



Դիտվել է՝ 5891

Մեկնաբանություններ