ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ես աշխարհում համարյա ոչինչ չգիտեմ

Ես աշխարհում համարյա ոչինչ չգիտեմ
01.06.2024 | 11:31

Ֆիզիկայի, քիմիայի, հանրահաշվի, երկրաչափության բարդ ու բարդ հարցերից մինչև կենցաղային ամենապարզ հարցերը ես գլուխ չեմ հանում:

Այսպես, երբեք չընկալեցի տասնորդական կոտորակները, գլուխ չհանեցի սինուսից ու կոսինուսից, Մենդելեևի աղյուսակից, էլեկտրականությունից, Նյուտոնի օրենքից, բինոմի բանաձևից, ինչպես նաև հայերենի քերականական շատ ու շատ օրենքներից, հեռուստացույցի անտենայից, շրջսովետի ու քաղսովետի տարբերությունից, ուղեցույցից օգտվելու եղանակից, լոգարիթմների աղյուսակից, խակ ու հասուն ձմերուկից և այլն, և այլն:

Այսքան համեստ նախաբանից հետո թույլ տուր հայտարարել, հավանաբար, իմ ամենաանհամեստ համոզմունքը.

ԵՍ ԳԻՏԵՄ ՄԱՐԴՈՒՆ:

Ես գիտեմ մարդու բոլոր թերությունները և նրա ուժը՝ նույնպես:

Գիտեմ նրա բոլոր ձգտումները:

Գիտեմ այդ ձգտումների բոլոր շարժառիթները:

Գիտեմ նրա խոսքն ու խոսքի տակ թաքնված լռությունը:

Գիտեմ նրա լռությունը և լռության տակ թաքնված խոսքը:

Գիտեմ նրա բոլոր, բոլոր գաղտնիքները:

Ես արվեստում ոչնչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց:

Ես ոչ ոքի համար չեմ ստեղծագործում, բացի մարդուց:

Ինձ համար մեկ հանդիսատեսը հավասար է, ՉԱՓԱԶԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ Է միլիոնին:

Հենրիկ Մալյան. «Երկխոսություն երրորդի համար» գրքից

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 9604

Մեկնաբանություններ