03.07.2013|
17:10
«Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ ՄԱԿԱՐՅԱՆԻ համոզմամբ Հայաստանի տնտեսության զարգացումը կախված է տարածաշրջանային զարգացումներից և, ըստ նրա, լավ կլինի, եթե Հայաստանը ինտեգրվի ԵՄ-ին: «Հարևան երկրների հետ Հայաստանը պետք է առևտրային հարաբերություններ հաստատի։ Իրանի և Վրաստանի հետ դա էականորեն հնարավոր է, բայց եթե Հայաստանն ինտեգրվի ԵՄ-ին՝ կկարողանանք այդպիսի հարաբերություններ հաստատել նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ»,-նշեց բանախոսը: