10.10.2013|
11:20
Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ)՝ Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Աջակցություն Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրության զարգացմանը» ծրագիրը: Ծրագրի իրականացման գործընկերն է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ), որը ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ է մատուցելու երիտասարդ ձեռներեցներին՝ ձեռնարկատիրությանը վերաբերող մասնագիտացված դասընթացների, խորհրդատվության և տեխնիկական օգնության միջոցով: Փորձնական փուլն անցկացվում է Լոռու և Շիրակի մարզերում: Ծրագրի հիմնական գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման նախարարությունները, Լոռու և Շիրակի մարզպետարանները: