20.12.2013|
17:02
ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ Աշոտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հերքեց վաղուց պտտվող այն լուրերը, թե Ամանորի նախաշեմին ձուն թանկանալու է` հավաստիացնելով , որ Հայաստանի շուկայում ոչ միայն ձվի դեֆիցիտ չի սպասվում, այլև` գնաճ: Ավելին, ըստ Ա. Հովհաննիսյանի, չի բացառվում, որ ամռանը հավկիթի գները նվազեն 6-7 տոկոսով: