16.04.2014|
12:36
Ապրիլի 24-ին և 25-ին Կիևում տեղի կունենա «ՈՒկրաինա-Ռուսաստան. բանավեճ» կոնֆերանսը: Կոնֆերանսի հիմնական նպատակը բարի կամքի, համերաշխության և փոխադարձ հարգանքի դրսևորումն է: Կոնֆերանսին կմասնակցեն ռուս և ուկրաինացի առաջատար տնտեսագետները, քաղաքագետները, լրագրողները, ինչպես նաև` քաղաքացիական ակտիվիստները, ուսանողները, բժիշկները, բնապահպանները, գիտության և մշակույթի գործիչները: