ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Աշխարհը չոփով ծածկված չէ

Աշխարհը չոփով ծածկված չէ
18.06.2024 | 22:09

2013 թվականին Շանթն ու իր ընկերները ցանկանում էին իրականացնել հեղափոխություն:

Հաշված օրերի ընթացքում Սերժիկը բռնել տվեց Շանթին:

Նրան մեղադրանք առաջադրվեց 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմաբ վտանգավոր բռնություն գործադրելու համար:

Շանթը հետո պիտի երկար տարիներ անցկացներ բանտում:

Երկու տարի անց հերթը Ծառուկյան Գագոյինն էր, նա միացել էր Տեր- Պետրոսյանի շարժմանը, ով ցանկանում էր Հայաստանում բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն իրականացնել:

Մեկ գիշերվա ընթացքում բերման ենթարկվեցին հարյուրավոր ԲՀԿ-ականներ, նրանց պատկանող առևտրային կազմակերպություններում սկսվեցին ստուգումներ, հարկային տեռոր: Մի քանի օր հետո Ծառուկյան Գագոն հայտարարեց, որ դուրս է գալիս քաղաքականությունից:

2018 թվականին, մի խումբ անհյատ, վախկոտ դեմքեր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում են, որ Հայաստանում սկսում են թավշյա հեղափոխություն:

Ճանապարհներ են փակում՝ ոչ մի արձագանք, խմբով հարձակվում են պետական պահպանության տակ գտնվող օբյեկտի վրա՝ ոչ մի արձագանք: Նրանց հանրահավաքներին մասնակցելու կոչեր են անում Սերժիկի բլոգերները, այդ կոչերի տակը լայքեր է դնում երկրի ոստիկանապետը:

Սերժիկ Սարգսյանը, միլիոնավոր մարդկանց որպես մասովկա օգտագործելուց հետո, իշխանությունը բարեհաջող հանձնում է Նիկոլին:

Առաջին անգամ պառլամենտների պատմության մեջ, պառլամենտական մեծամասնության պարագայում պառլամետը վարչապետ է ընտրում փոքրամասնության ներկայացուցչին: Առաջին անգամ ռեժիմի հատուկ ծառայությունների գործակալները հեղափոխություն են իրականացնում իրենց հավաքագրած ռեժիմի դեմ:

Փաշինյան Նիկոլը՝ Կուտոյանի հետ երկրորդ հրապարակային հանդիպման ժամանակ նույնիսկ շնորհակալություն է հայտնում վերջինիս՝ փողոցային իրադարձությունների ժամանակ հնրարավորինս անելու համար:

Վեց ամիս երկրի վարչապետն ապրում է մերժված նախագահի հետ նույն հայաթում, իսկ երբ թափ են հավաքում (19 թիվ) հրապարակային մեղադրանքները՝ հեղափոխության կեղծ լինելու վերաբերյալ, մի գործ են հարուցում դիզվառելիքի մասով, որով բոլոր հանցագործությունների մեջ մեղադրված անձը պիտի ճանաչվեր անմեղ:

Թե ինչի՞ համար Շանթին փակեցին, Գագոյին ստիպեցին հայտարարել, որ դուրս գալիս քաղաքականությունից , իսկ Փաշինայն Նիկոլին հանձնեցին իշխանությունը՝ բեմականացնելով 18 թիվը, կարծում եմ, արդեն պարզ պիտի լինի ընդամենը երկու քթածակ ունեցող ցանկացած մարդու:

ՈՒզու՞մ եք փոփոխություն՝ պահանջեք 18 թվի բացահայտում:

Այլ տարբերակ չկա:

Մինասյան Միքայել, Սերժիկ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան դուք կարող եք ժողովդրի մի մասին խաբել մշտապես, ժողովրդին մեծ մասին` ինչ-որ ժամանակ, բայց դուք չեք կարող ողջ ժողովրդին խաբել մշտապես, չեք կարող: Ինչքան ուզում է ջեբի խմբագիրներ ու լրագրողներ ունենաք, գրպանային վերլուծաբաններ ու կիսաքրեական ստատուսչիկներ ունենաք, ինչքան ուզում է անձնական օգտագործման դեպուտատներ ունենաք, չեք կարող:

Աշխահը չոփով ծածկված չէ:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6194

Մեկնաբանություններ