ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Նոր Եվրախարհրդարան

Նոր Եվրախարհրդարան
14.06.2024 | 10:22

Տասն օր առաջ տեղի ունեցան եվրոախորհրդարանի ընտրությունները, որոնց արդյունքում տեկտոնական փոփոխություններ են ակնկալվում։ Առնվազն եվրոպական երկու խոշոր պետություններում տեղի են ունենալու նոր տեղական ընտրություններ բավականին կոնկրետ հնարավոր փոփոխություններով։

Ի՞նչ կտա այդ ամենը մեր երկրին կամ սրբազան շարժմանը։

Կարևոր հարցերից մեկը նոր եվրախորհրդարանի վերաբերմունքն է լինելու Հայաստանում մարդու իրավունքների մասսայական խախտումների նկատմամբ, որով էլ պայմանավորված տնտեսական մարտահրավերներ են գեներացվելու մեր երկրում։

Գաղտնիք չէ, որ ՀՀ պետական բյուջեն ունի մշտական քրոնիկ պակասուրդ ( բյուջեի տասը տոկոսի չափով ), որը երեսուն տարիներ և հիմա ևս փակվում է միայն համաշխարհային բանկի, արժույթի միջազգային ֆոնդի և զարգացման եվրոպական մի շարք վարկառու համակարգային դոնորների օգնությամբ։

Այդ իմաստով հատկապես խոշոր միջոցներ են խոստացվել ԵՄ- Հայաստան տնտեսական օգնության շրջանակում։

Խոստացված դրամաշնորհները, վարկերը կարող են առկախվել, հետաձգվել, եթե եվրախորհրդարանի նոր կազմի հետ տարվի մանրակրկիտ, հասուն, թիրախային աշխատանք և նոր պատգամավորներին ներկայացվեն ՔՊ խունտայի հրահանգով իրականացվող ոստիկանական բռնաճնշման աղաղակող փաստերը։ Գիտակցել է պետք, որ փողի հոսքը, վարկերի տրամադրման գործընթացը առկախելու դեպքում ՔՊ խունտան կանգնելու է դժվարագույն խնդիրների առջև։

Հիշել է պետք, որ ամեն ամիս կենսաթոշակի սպասող 467 000 ՀՀ կենսաթոշակառուները թոշակների չվճարման դեպքում կարող են սրբել ցանկացած, առավել ևս այս վարկաբեկված և կապիտուլյանտի իշխանական խունտան։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2142

Մեկնաբանություններ