ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Իշխանամերձ քարոզչությունը կրկնում է ադրբեջանական քարոզչության բոլոր թեզերը

Իշխանամերձ քարոզչությունը կրկնում է ադրբեջանական քարոզչության բոլոր թեզերը
31.05.2024 | 19:28

Քարոզչության կարևորության մասին պարբերաբար խոսում եմ ընկերներիս հետ: Այս օրերին առավել քան կարևոր է ևս մի անդրադարձ կատարելը: Սովորաբար մարդիկ իրենց նախասիրություններից և պատկերացումներից ելնելով են որոշում՝ ում լսեն: Երբեմն դա անում են որևէ մեկի խորհրդով, երբեմն արդեն սովորություն դարձած երևույթ է: Ես ոչ մեկին չեմ մեղադրում իր ընտրության համար, խորհուրդ եմ տալիս: Հետևել խորհրդին, թե ոչ՝ որոշեք ինքներդ: Արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պրոիշխանական և իշխանամերձ քարոզչությունը մեկին-մեկ կրկնում է ադրբեջանական քարոզչության բոլոր թեզերը: Արդեն մի քանի առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու, և ոչ միայն ես, բոլոր նորմալ մարդիկ, որոնք ուշադիր հետևում են լրատվական, քարոզչական դաշտին, նույնն են ասում: Կարող եք չալարել, դիտել և կհամոզվեք ինքներդ: Հիմա ընդամենը մի հարց կտամ երկար վերլուծությունների փոխարեն. դուք, լինելով հայ, հասկանալով, որ Ադրբեջանի շահերը չեն կարող համընկնել մեր շահերի հետ (հուսով եմ՝ բոլորն են գոնե դա հասկանում), կվստահե՞ք ադրբեջանական այդ քարոզչությանը: Եթե չեք վստահի, ուրեմն չեք կարող վստահել նաև իշխանական քարոզչությանը, որովհետև դա գրեթե նույն բանն է: Նորից եմ կրկնում՝ համոզվելու համար մի ալարեք, դիտեք ռուսալեզու ադրբեջանական քարոզիչներին և կտեսնեք, որ նույն բաներն են ասում: Ավելի մատչելի կերպով չեմ կարող բացատրել:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1528

Մեկնաբանություններ