Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Պատրաստվենք մեր արժանապատվության կռվին

Պատրաստվենք մեր արժանապատվության կռվին
02.11.2023 | 12:35

Իլհամ Ալիևի կողմից «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ղեկավար նշանակված Ազիզ Ալեքբերլին հայտարարել է. «Մենք վերադառնալու ենք Արևմտյան Ադրբեջան։ Դա այլընտրանք չունի: Մեր պահանջը Հայաստանից այն է, որ մարդկանց վերադարձի դեպքում պետք է վերականգնվեն մեր տեղանունները։ Տեղանվանումների վերականգնման հարցում մենք մեր հույսը ամբողջովին չենք դնում Հայաստանի վրա, ինքներս նույնպես ձեռնարկում ենք որոշակի քայլեր»։

Թշնամու կողմից այսպիսի հայտարարությունները նպատակ ունեն մշտական վախի մեջ պահել հայ հանրությանը։ Ոչ մի վերադարձ կամ նման մի բան թույլ չենք տալու։ Ալիևներն ու նրանց անձնական օգտագործման ալեքբերլիները, փաշօղլիները գլուխները պատով են տվել։

Պատրաստվենք մեր արժանապատվության կռվին։

Մենք մեռած չենք։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 5160

Մեկնաբանություններ