ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Խճճվել եք քարոզչական մանիպուլյացիաների հորձանուտում

Խճճվել եք քարոզչական մանիպուլյացիաների հորձանուտում
22.09.2023 | 13:30

Տեղի ունեցողի ֆոնին ակտիվացել են արևմտյան քարոզչական բլոկի ներկայացուցիչները և հայտարարում են, որ էս ամեն ինչը Ռուսաստանի կազմակերպածն է՝ Նիկոլին հանելու համար։

Եկեք քննարկենք այդ վարկածը․ դիցուք, ճիշտ է, և հենց էդպես էլ կա։ Այսինքն, դիցուք, ռուսների դիտավորյալ անգործության ֆոնին, Արցախում տեղի է ունենում կոտորած, իսկ Երևանում՝ ակցիաներ՝ Նիկոլին հանելու համար։

Հիմա հարց՝ ի՞նչ է անում Արևմուտքը։ Եվրոպական դիտորդների հեռադիտակնե՞րն է թարմացնում, ԱՄՆ-ի գեներալների միջոցով միտինգ ցրե՞լ է սովորեցնում, զե՞նք է տալիս, զո՞րք է մտցնում՝ Արցախը պաշտպանելու և չհայաթափելու համար, կոչե՞ր է անում, Ադրբեջանի վրա սանկցիանե՞ր է կիրառում, պարտադրում է իրագործել դատարանի որոշումը և բացում է Բերձորի ճամփա՞ն, հումանիտար աղետի մեջ հայտնված արցախցիներին ինքնաթիռով սնու՞նդ է ուղարկում, թե՞ ուղարկված բեռնատարները ճանապարհով անցկացնելու համար կոշտ միջոցների է դիմում: Ի՞նչ է անում: Կոնկրետ գործողություններ՝ առարկայական և շոշափելի՝ բացի կենացներից:

Ես կարող եմ ասել, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ են անում։ Ասում են՝ հայեր, ձեզ ոչ ոք չի օգնելու, մենք էլ մեր ուզածը ստանալու ենք՝ Արցախն էլ ենք վերցնելու, Սյունիքն էլ, տո Երևանն էլ․․․

Էդ ընթացքում Սիկոլը ոչինչ չի անում, ասում է, որ ՀՀ սահմաններին դեռ չեն խփում, դեպի Արցախ զորք չի ուղարկում, որևէ առարկայական միջոցառում՝ արցախահայությանը պաշտպանելու համար, չի իրականացնում։ Գորիս-Կապան ճանապարհը տալիս է, Իշխանասարում չի դիմադրում և այլն:

Էդ տեմպերով հաջորդ հարվածը Սյունիքին է սպասվում։ Էրդողանը անգամ ՄԱԿ-ի ամբիոնից է հայտարարել այդ մասին՝ անթաքույց, և որևէ հակառակ կարծիք չի ստացել: Դրա փոխարեն՝ նիկոլականները, մեկը մյուսին հերթ չտալով, հայտարարում են, թե իրենք ոչ մի կերպ չեն պատրաստվում շեղվել իրենց «խաղաղության ծրագրից»: Անգամ հումանիտար օգնություն են ուղարկում Թուրքիա, Էրդողանի ինաուգուրացիային ներկայանում են վարչապետի մակարդակով և քծնում Էրդողանին, Ալիևին ու նրանց տիկնանց:

Հիմա ի՞նչ եք դուք առաջարկում՝ Սիկոլը մնա իշխանությա՞ն, ինչի՞ համար, որ Արցախը հանձնվի, հետո էլ Սյունիքին խփե՞ն, ինչ է թե ռուսական բազան դուրս բերվի Հայաստանի՞ց, ու Իսրայելը էլ ավելի մոտենա Իրանի հետ սահմանի՞ն։ Հարց չկա, իսկ ի՞նչ է անում Արևմուտքը՝ էդ ծրագրով շարժվելու դեպքում Հայաստանի ու հայության պաշտպանության համար:

Ձեզ կարող է՞ թվում է, թե մենք պիտի զենքը ձեռքներիս հերոսաբար զոհվենք Արցախում, Գորիսում, Կապանում, Ջերմուկում, Հայաստանի կեսն էլ թուրքը գրավի, որպեսզի Ամերիկան ռուսական բազան Հայաստանից հանել տա:

Թե՞ Ամերիկան Թուրքիային պատերազմ է հայտարարելու ու զորք մտցնի Հայաստան: Ու՞ր է հիմա, քանի՞ բեռնատար մտցրեց Արցախ, հումանիտար օգնություն եմ ասում, դեռ զենք էլ չեմ ասում:

Ու վերջապես, կողմնորոշվեք, հիմա էդ ձեր Նիկոլը ռուսի մարդն է՞, թե ռուսի դեմ են բերել:

Հենց փողոցում հանգիստ է ու "անցնցում", և առանց դիմադրության հանձնում է տարածքները, ասում եք՝ ռուսի մարդն է, պայմանավորված տալիս են, հենց մարդիկ դուրս են գալիս փողոց, որ դրան հեռացնեն, ասում եք՝ ռուսները ու ԿԳԲ-ն օպերացիա են անում՝ Նիկոլին հանեն:Հո դուք գլխից հիվա՞նդ չեք: Բա լավ, բա ձեր ուղեղը լվացող գերտերություննե՞րն ինչ են անում, որ թույլ չտան էդ սցենարը, բացի էն, որ խիստ անհանգստություն են հայտնում, կոչեր ու հորդորներ հղում և չիրականացվող դատական որոշումներ ընդունում:

Վրաստանին, Ուկրաինային ընդունե՞լ են ՆԱՏՕ, էն երկու եվրոպական երկրին չեն կարողանում ընդունել, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան թույլ չի տալիս:

Հո դուք ապու՞շ չեք, թե՞ մտածում եք՝ Հայաստանն էլ Ուկրաինայի պես մի 40 միլիոն բնակիչ ունի ու հեկտարներով տարածք, որ կարող է մինչև վերջին հայը կռվել միլիոնավոր թշնամիների դեմ՝ Արևմուտքի քաջալերական խոսքերի տեղատարափի տակ:

Ի՞նչ է ձեր ուզածը. 10 միլիոնից ավելի հայություն դրսերում է,եկեք Հայաստան՝ միասին անենք,ես էլ ձեզ հետ կպնեմ՝ միասին մեր խնդիրը լուծենք:

Թե չէ նստել ամենքը մի երկրում, Նիկոլը երկիրը մաս-մաս հանձնում է, ասում են՝ ռուսի հետ պայմանավորված տալիս է: Ուզում ես Նիկոլին հանել, ասում են՝ ռուսի հետ պայմանավորված Նիկոլին հանում են:

Չեք զգու՞մ, որ խճճվել եք ձեր բազմաթիվ քարոզչական մանիպուլյացիաների հորձանուտներում: Կողմնորոշվեք մի հատ:

Նորից եմ հարցնում՝ հիմա Նիկոլը ռուսի մարդն է՞, թե ռուսի դեմ է:

Եթե ռուսի մարդն է, ու դուք էլ ռուսի դեմ եք, ի՞նչն է խնդիրը, որ մարդիկ ուզում են հանել Նիկոլին։

Եթե ռուսի դեմ է Նիկոլը, ապա ո՞նց է ստացվում, որ ասում եք՝ ռուսի հետ պայմանավորված հանձնում է սաղ․․․

Զզվեցրիք, տո՛: Էդ մի կես կիլո դոնդողանման զանգվածը գանգատուփում մենակ լեզուն աշխատեցնելու համար չի, մեկ-մեկ էլ օգտագործեք տրամաբանելու, մտածելու, վերլուծելու համար: Դարձել եք սրա-նրա քարոզչական թեզը կրկնող թութակ,դուք էլ չգիտեք, թե ինչ եք ուզում, օրը մեկը ձեր փոխարեն ձեր ցանկությունը որոշում է, դուք էլ էդ օրվա ռեգլամենտով կրկնում եք:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 2515

Մեկնաբանություններ