ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ողորմելի հարցազրույց

Ողորմելի հարցազրույց
02.08.2023 | 15:18

Աչքի անցկացրի վարչապետ կոչեցյալի «Եվրանյուզ»-ին տված հարցազրույցի տեքստը։ Անկախ այդ արարածի նկատմաբ իմ վերաբերմունքից՝ նա ներկայացնում է Հայաստանը։ Պատկերացնում եմ այդ հարցազրույցն ունկնդրած եվրոպական երկրների բնակիչների զարմանքը, արհամարհանքը, խղճահարությունը Հայաստանի և ողջ հայ ժողովրդի նկատմամբ։

Երկրի ղեկավարը, բառի բուն իմաստով, լացակումած բողոքում է բոլորից՝ Ադրբեջան, Ռուսաստան, ԵՄ։ Կարծես բոլորը պարտավոր են, հանուն իր իշխանության պահպանման, իրեն աջակցել ։ Այո՛, իրեն, ոչ թե Հայաստանին և Արցախին, քանի որ նա թքած ունի հայ ժողովրդի ճակատագրի վրա։ Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ, «խաղաղություն» ասելով, վարչապետ կոչեցյալը նկատի ունի իր աթոռը, որի համար պատրաստ է մաս առ մաս հանձնել հայրենիքը։

Ե՛վ բոլոր երկրների ղեկավարները, և՛ «Եվրանյուզ»-ի հարցազրույցին հետևած եվրոպացիները նաև զարմացած են, թե հայ ժողովուրդն ինչպե՞ս է հանդուրժում նման ողորմելի ղեկավար։

Եկեք ընդունենք, որ այս հարցում նրանք միանգամայն ճիշտ են։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ