ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայաստանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին․ ի՞նչ պետք է անել. Անդրանիկ Թևանյան

Հայաստանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին․ ի՞նչ պետք է անել. Անդրանիկ Թևանյան
04.10.2022 | 07:27

Զոհերին ու ավերածություններին Նիկոլ Փաշինյանի ընտելացրած հանրությունն, այդուհանդերձ, շոկի մեջ հայտնվեց գերիների գնդակահարության կադրերից։ Ադրբեջանցիներն այդ կադրերը համացանցում տեղադրել էին ոչ միայն հոգեբանական ճնման նպատակով։
Կադրերի հայտնվելու պահը հուշում է, որ դա արվել է Հայաստանի համար «կազուս բելլի»՝ պատերազմի պատճառ առաջացնելու համար։ Կամ էլ՝ հերթական անգամ Հայաստանին նվաստացնելու համար։


Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ այդ հանցագործությունները Ալիևը հանրայնացրեց, որպեսզի ծանր վիճակի մեջ դնի հայկական կողմին։ Հաշվարկն այն էր, որ Արարատ Միրզոյանը պետք է դրանից հետո հրաժարվեր ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցելուց, ինչը Ալիևին հնարավորություն էր տալու անցնել զենքի լեզվին։


Միրզոյանը Բայրամովի հետ բանակցություններից չհրաժարվեց՝ ընտրելով նվաստացման ճանապարհը, բայց դա չի նշանակում, որ Ալիևը հրաժարվելու է պատերազմի մտքից։
Որքան էլ հիմա Հայաստանում փառատոնների, շոուների ու խաղաղության կեղծ լոզունգների ներքո փորձեն թաքցնել իրականությունը, միևնույն է ավելի ու ավելի շատ մարդիկ են տեսնում, որ մենք կանգնած ենք լայնամասշտաբ պատերազմի առաջ։
«Խաղաղության աղավնու» դերի մեջ մտած Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ամբողջությամբ տապալվել է․ Ջերմուկը դատարկվել է, Սյունիքի դարպասները հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ, Հայաստանի նոր տարածքներ են օկուպացվել, 2 օրում 200-ից ավելի զոհ ենք տվել, մեր երեխեքին գնդակահարում են մեր աչքի առաջ․․․
Հայաստանը զոհ է դառնում մեծ խաբեության։ Մեր գլխին պատերազմ ու պարտություն բերած Փաշինյանը, «խաղաղության դարաշրջանի» խոստմամբ, քվե կորզեց ու իր քաղաքականությամբ պատճառ է դառնում նոր՝ ավելի ավերիչ պատերազմի, քան մենք ունեցանք 44-օրյայի արդյունքում։


Կարո՞ղ է արդյոք մեր ժողովուրդը ևս մեկ պատերազմի կառավարում վստահել Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե՝ ո՛չ։ Դա ինքնասպանություն կլինի։
Անգամ Նիկոլի երկրպագուները նրան պատերազմ չեն վստահի։ Նիկոլը գիտի այդ մասին, դրա համար էլ փորձում է բթացնել մեր հանրության զգոնությունը ու թմբիրի մեջ պահել որքան հնարավոր է շատ մարդու, թե բա՝ խաղաղություն եմ բերում։
Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը շանս չունի ապրելու։ Սա հասկանում են մեր հանրության առողջ շրջանակները։ Սա հասկանում է նաև իշխանության մեծ մասը։
Մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է փոխել Հայաստանի դեմքը։ Ու որպեսզի Երևանը Շուշիի կամ Ջերմուկի օրը չընկնի, ու միլիոնավոր մարդկանց չգնդակահարեն, մեզ նոր՝ կոնսոլիդացիա ապահովող իշխանություն է պետք՝ ազգային համաձայնության կառավարություն։ Իշխանության ներսում էլ են սկսել դա հասկանալ ու գրեթե բարձրաձայն խոսել այդ մասին։ ՔՊ-ում Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արսեն Թորոսյանի, Վիգեն Խաչատրյանի, Անդրանիկ Քոչարյանի ու նմանատիպ դեմքերի թևին առայժմ ոչ ընդգծված, բայց, այդուհանդերձ, հակադիր թև է ձևավորվում։


Մենք հիմա ճակատագրական ժամանակահատվածում ենք հայտնվել։ Մեր երկրի գլխին կախված է վերանելու և նոր ցեղասպանության զոհ դառնալու հեռանկարը։ Մեզ անհրաժեշտ է հանրային լայն համախմբում, ուժերի մեկտեղում, բացառիկ միասնականություն, մեր երկրի պաշտպանության ապահովում, որպեսզի կարողանանք իրական խաղաղություն ու անվտանգություն ապահովել։

Դիտվել է՝ 8708

Մեկնաբանություններ