Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Պենտագոնի ֆինանսավորմամբ Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագիրը, առաջին հերթին, ուղղված էր ՌԴ-ի դեմ. 8

Պենտագոնի ֆինանսավորմամբ Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագիրը, առաջին հերթին, ուղղված էր ՌԴ-ի դեմ. 8
24.03.2022 | 20:59

Սկիզբը` այստեղ

«Roskosmos»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինի պնդմամբ, Ուկրաինայում Պենտագոնի կողմից անցկացված կենսաբանական փորձերի նպատակն էր նաև «էթնիկ զենքի« մշակումը «Ռուսաստանի ռուս բնակչության» դեմ։
«ԱՄՆ կենսալաբորատորիաների կողմից Ռուսաստանի շրջապատման հարցերը նորություն չեն,- «Telegram»-ի իր ալիքում գրել է Ռոգոզինը:- Դրանք իր նիստերում քանիցս դիտարկել է Կենսաբանական և քիմիական անվտանգության կառավարական հանձնաժողովը, որը հարկ է եղել ղեկավարել 2017թ. մարտից մինչև 2018թ. ապրիլ։


Մեր երկրի ղեկավարության համար գաղտնիք չէր և այն, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հարևան այլ երկրների փորձարարական սլավոններից ստացված կենսանյութերի կիրառմամբ Պենտագոնի կողմից անցկացվող այդ կենսաբանական փորձերի նպատակը հանդիսանում էր Ռուսաստանի ռուս բնակչության դեմ «էթնիկ զենքի» մշակումը: Այդ զենքերն ազդում են ինչպես որոշակի ազգության կանանց վերարտադրողական գործառույթի վրա, այնպես էլ, ընդհանրապես, որոշակի էթնիկ խմբի իմունային համակարգի վրա՝ առաջացնելով ալերգիա, անհանդուրժողականություն ավանդական սննդի նկատմամբ, և նախատրամադրվածություն հիվանդությունների նկատմամբ, որոնք հանգեցնում են ազգի իմունիտետի թուլացման ու նրա բնաջնջման առանց պատերազմների ազդեցության»:


ՌԴ ԱԳՆ-ում նույնպես համոզված են, որ Ուկրաինայում ստեղծվող կենսաբանական զենքերն ունեցել են նաև էթնիկական ուղղվածություն։
Թեև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է (https://www.kommersant.ru/doc/5251359 ), որ երկրում քիմիական կամ զանգվածային ոչնչացման որևէ այլ զենք չի մշակվում, նույնը հայտարարել են նաև Պետդեպարտամենտը և Պենտագոնը, սակայն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը, ինչպես արդեն նշել ենք, վերջերս անուղղակիորեն խոստովանել է Ուկրաինայում Պենտագոնի ֆինանսավորմամբ գործող կենսալաբորատորիաներում գաղտնի ռազմակենսաբանական ծրագրերի իրականացման փաստը:


ԱՄՆ Սենատում վերջերս պատասխանելով սենատոր Մարկո Ռուբիոյի հարցին, թե Ուկրաինայում կենսաբանական կամ քիմիական զենք կա՞ արդյոք, Նուլանդը չի ասել` «ոչ»: Հակառակը` խոստովանելով, որ Ուկրաինան ունի կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ ու նկատի ունենալով դրանք, Նուլանդն ասել է. «Մենք անհանգստացած ենք նրանով, որ ռուսական զորքերը կարող են փորձել իրենց վերահսկողության տակ առնել, ուստի մենք աշխատում ենք ուկրաինացիների հետ, թե ինչպես թույլ չտանք այդ հետազոտական նյութերից որևէ մեկի ընկնելը ռուսական ուժերի ձեռքը»:


ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն իր այս խոսքերով հաստատել է Պենտագոնի մասնակցությունն Ուկրաինայի ռազմակենսաբանական ծրագրերին, քանի որ եթե Ուկրաինայում գտնվող կենսալաբորատորիաներում իրականացված ծրագրերը միայն կենսաանվտանգության, կենսաբանական պաշտպանության նպատակներ հետապնդեին, ունենային բացառապես քաղաքացիական, խաղաղ բնույթ, ԱՄՆ-ն անհանգստանալու պատճառ չէր ունենա, թե դրանք կարող են ընկնել ռուսական ուժերի ձեռքը:
Ուկրաինայի կենսալաբորատորիաներում վտանգավոր ախտածինների (վարակվածների շրջանում բարձր մահացության հանգեցնող և առավել վարակիչ վիրուսների, բակտերիաների) առկայությունը, որքան էլ զարմանալի է, ուղղակիորեն թե անուղղակիորեն խոստովանել է նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), քանի որ վտանգն իսկապես չափազանց մեծ է, Ուկրաինայում գործող կենսալաբորատորիաներում կենսաբանական զենքի միայն էթնիկական ուղղվածություն ունեցող բաղադրիչների մշակմամբ չէ, որ զբաղվել են:


Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կկատարվի ողջ Եվրոպայում ու նույնիսկ ամբողջ աշխարհում, եթե վերոնշյալ ախտածիններն ինչ-որ վթարի, դիպվածի կամ դիտավորության հետևանքով դուրս պրծնեն լաբորատորիաներից կամ դրանց պահպանության, տեղափոխման համար նախատեսված հատուկ բեռնարկղերից: Հենց այս հնարավորությունը նկատի ունենալով, ԱՀԿ-ն մոտ երկու շաբաթ առաջ Ուկրաինային խորհուրդ է տվել կենսալաբորատորիաներում ոչնչացնել վտանգավոր ախտածինները, ինչը նշանակում է խոստովանել, որ այնտեղ այդպիսիք տվյալ ժամանակվա դրությամբ եղել են, կամ ԱՀԿ-ն կասկածներ է ունեցել, որ դրանք դեռ կան: Ինչպես նշել են կազմակերպությունում, վտանգավոր ախտածինների ոչնչացումն անհրաժեշտ է դրանց հնարավոր արտահոսքը կանխելու համար։


ԱՀԿ Ուկրաինային «խստորեն խորհուրդ է տվել» ոչնչացնել վտանգավոր ախտածինները կենսալաբորատորիաներում՝ կանխելու դրանց հնարավոր արտահոսքը։ Այս մասին ТАСС գործակալությանը մարտի 10-ին հայտնել են ԱՀԿ մամուլի ծառայությունում։
Հարցին, թե ինչ է պետք անել՝ կանխելու համար Ուկրաինայում տեղակայված ԱՄՆ լաբորատորիաներից վտանգավոր ախտածինների տարածման վտանգը, կազմակերպությունն ընդգծել է, որ ԱՀԿ-ն «աջակցում է լաբորատորիաներում կենսաանվտանգությանը, այսինքն՝ կանխարգելում է ախտածինների պատահական կամ կանխամտածված դուրս գալը»։
«Որպես այս աշխատանքի մաս, ԱՀԿ-ն խստորեն խորհուրդ է տվել Ուկրաինայի Առողջապահության նախարարությանը և այլ պատասխանատու մարմիններին ոչնչացնել խիստ վտանգավոր ախտածինները, որպեսզի կանխվի որևէ հնարավոր արտահոսք»,- ընդգծել են մամուլի ծառայությունում։
ԱՀԿ-ն բոլոր կողմերին կոչ է արել համագործակցել իրենց հանդիպած ցանկացած ախտածնի նկատմամբ անվտանգ վերաբերմունքի հարցում, և անհրաժեշտության դեպքում դիմել տեխնիկական օգնության համար:


ԱՀԿ մտահոգությունը գուցե արդեն ավելորդ է, քանի որ ինչպես պարզել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, վերոնշյալ ախտածինները, դրանց, այսպես ասած, «հումքը», «կիսաֆաբրիկատները», այսինքն` հետազոտությունների, գիտափորձերի համար օգտագործվողները և կիսամշակները, Ուկրաինայում գործող կենսալաբորատորիաներում արդեն ոչնչացվել են, համենայն դեպս, վերադասից փետրվարի 24-ին տրված է եղել ոչնչացնելու հրանգ, ինչը հաստատող արձանագրություններն ընկել են ՌԴ պաշտպանության նախարարության ձեռքը, իսկ վտանգավոր վիրուսների գենոմի փոփոխությամբ ստեղծված առավել վտանգավոր շտամները, ինչպես հետախուզությունն է պարզել, ամերիկացիներն արդեն դուրս են հանել Ուկրաինայից:

(Շարունակելի)
Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 38150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ