«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ՄԻՊ. Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը քրեականացնող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող

ՄԻՊ. Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը քրեականացնող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող
20.02.2021 | 16:16

Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող, հակառակ դեպքում անխուսափելիորեն կհանգեցնի կարծիքի արտահայտման ազատության ոչ իրավաչափ սահմանափակման, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Արման Թաթոյանը նշել է, որ սկզբունքային առումով մտահոգիչ են նախագծի լուծումները հենց միջազգային իրավական այն մոտեցումների հաշվառմամբ, որոնք վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման պայմաններում առաջարկում են քրեականացնել հանրային ծառայության մեջ գտնվող ցանկացած անձի, «այդ թվում, որ առավել անթույլատրելի է՝ քաղաքական ու, առհասարակ, բարձրաստիճան պաշտոն զբաղեցնողների նկատմամբ նման արարքները»: «Առավել ևս, կարծիքի արտահայտման ազատության իրավաչափ շրջանակներին համահունչ չեն նման արարքների քրեականացումը՝ պայմանավորված հենց ծառայողական պարտականությունների կատարմամբ: Ասված մտահոգություններն էլ ավելի է ամրապնդում ազատազրկման ձևով պատժի նախատեսումն այն դեպքերում, երբ խնդրո առարկա արարքները կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով:


Դրանից բացի, նախագծի հիմնավորման մեջ առաջ է քաշվել այնպիսի տրամաբանություն, որը հակասում է միջազգային իրավական մոտեցումներին», - ասված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ: Օրենքի նախագծով նախատեսվում է պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել 100 000- 500 000 դրամի չափով: Իսկ եթե այդ արարքը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված անձի ծառայողական պարտականությունները կատարելու հետ, առաջարկվում է պատժել տուգանքով՝ 500 000- 3 000000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։

Դիտվել է՝ 10925

Մեկնաբանություններ