Թուրքիան պայմանագիր է կնքել ԱՄՆ-ում գրանցված իրավաբանական մի ընկերության հետ, որը պետք է օգնի Անկարային ուժի մեջ պահել մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին, հաղորդում է թուրքական Հանրային հեռուստաընկերությունը։
Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի ռազմավարական դաշնակցին այդ ծրագրից դուրս էր թողել, երբ Անկարան որոշել էր Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգեր գնել։ Թուրքիան շարունակում է պնդել, որ ռուսական գործարքից հրաժարվելու միտք չունի։