ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 647 մլն 230 000 դոլարով

ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 647 մլն 230 000 դոլարով
08.02.2021 | 14:19

ՀՀ պետական պարտքը (ներքին և արտաքին) 2020-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ըստ նախնական տվյալների, կազմել է 7 մլրդ 968 մլն 486 հազ. ԱՄՆ դոլար՝ 2019-ի 7 մլրդ 321 մլն 256 հազ դոլարի փոխարեն և աճել 647 մլն 230 հազ. դոլարով կամ 8.84%-ով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արտաքին պարտքն անցյալ տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 53 մլն 147 հազ. դոլար և մեկ տարում աճել 268 մլն 629 հազ. դոլարով կամ ավելի քան 4.64%-ով, այդ թվում՝ ՀՀ կառավարության պարտքը կազմել է 5 մլրդ 593 մլն 202 հազ. դոլար և 12 ամսում աճել ավելի քան 298 մլն դոլարով կամ մոտ 5.63%-ով, իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը կազմել է 459 մլն 944 հազ. դոլար և 2019-ի դեկտեմբերի 31-ի համեմատ նվազել 29 մլն 373 հազ. դոլարով կամ մոտ 6%-ով (կրկնահաշվարկից խուսափելու նպատակով` Կենտրոնական բանկի արտաքին վարկերի գծով ՀՀ կառավարության կողմից տրամադրված արտաքին երաշխիքները արտացոլված են ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքի մեջ)։


ՀՀ ներքին պարտքը 2020-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1 մլրդ 915 մլն 340 հազ. դոլար և մեկ տարում աճել 378 մլն 601 հազ. դոլարով կամ ավելի քան 24.6%-ով, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի գծով 1 մլրդ 834 մլն 773 հազ. դոլար պարտավորությունները այդ ժամանակահատվածում աճել են ավելի քան 422 մլն դոլարով կամ մոտ 29.9%-ով, իսկ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերի գծով պարտքն անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին կազմել է 80 մլն 567 հազ. դոլար և 2019-ի նույն օրվա համեմատ նվազել 43 մլն 402 հազ ԱՄՆ դոլարով կամ ավելի քան 35%-ով։ Այլ ներքին պարտավորություններ Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել։

Դիտվել է՝ 10037

Մեկնաբանություններ